2021-03-04

Գլխավոր | Հրաշքներ | Թույլ մի´ տուր, որ կասկածը խանգարի քեզ:

Թույլ մի´ տուր, որ կասկածը խանգարի քեզ:

Սիրելի և Աստծո համար թանկ մա՛րդ, գիտե՞ս արդյոք, որ քո երկնային Հայրը ծրագրեր է մշակում քո կյանքի համար և իրականացնում է դրանք: Բառարանի սահմանմամբ «ծրագիր» նշանակում է այն, ինչը մտադիր ես իրականություն դարձնել՝ հատուկ նախագիծ կամ որոշակի նպատակ:

Ես հավատում եմ, որ դու Տիրոջ նախագիծն ես: Նա հոգացել է այն ամենի մասին, ինչի կարիքն ունես Իր նպատակը քո կյանքում իրագործելու համար: Դու կարող ես հարցնել, թե ո՞րն է այդ նպատակը: Պատասխանը հետևյալն է՝ խաղաղության ծրագրեր, հաղթանակի ծրագրեր և ուրախություն (տե՛ս Երեմիա 29․11

Աստված բարի Հայր է և Նրա ծրագրերը քեզ համար նույնպես բարի են: Գուցե ինձ ասես. «Արման եղբա՛յր, ես չեմ կարծում, որ Աստված ինձ համար բարի ծրագրեր ունի: Ինձ թվում է՝ Նա մոռացել է ինձ»։

Սիրելի բարեկա՛մ, Աստված գիտի քեզ: Նա քեզ ճանաչում է կատարելապես: Նա տեսնում է քո կասկածները, քո վախերը, քո արցունքները… Ահա, թե ինչ ենք ընթերցում Սաղմոս 139․1-2 հատվածում․ «Տե՛ր, դու ինձ քննեցիր և ճանաչեցիր։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռվից իմանում ես իմ մտածումները»։

Նա երբևէ քեզ ասե՞լ է. «Քեզնից ոչ մի լավ բան դուրս չի գա, Ես հրաժարվում եմ քո վրա ժամանակ վատնելուց»։ Ո՛չ, ո՛չ և ևս մեկ անգամ՝ ո՛չ: Աստված երնե՛ք չի հանձնվում: Աստված երբե՛ք սրբիչը ռինգ չի նետում, որպեսզի հանձնվի այն մարդու փոխարեն, ում հետ աշխատանք է տանում։

Նա նպատակ ունի քեզ դարձնլ Իր ուզած ու Իր պատկերացրած անձնավորությունը: Եվ Նա ի զորու է իրագործելու Իր այդ նպատակը: Նա քեզ ստեղծել է Իր փառքն արտացոլելու համար, Իր արդարությունը հռչակելու համար և Իր սիրո գրկի մեջ քեզ պարուրելու համար: Նա քեզ մանրակրկիտ զննության արդյունքում է ընտրել է և շատ նրբանկատորեն է քեզ Իր մոտ ու Իր ծրագրի մեջ կանչում:

Թույլ մի՛ տուր, որպեսզի կասկածը կանգնեցնի կամ դանդաղեցնի ընթացքդ և կամ որևէ կերպ սահամանափակի քեզ: Դու Նրա զավա՛կն ես, և Նրա ծրագրերը քեզ համար իրականություն կդառնա՛ն:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: