Մենք այսօր շարունակում ենք Եղի՛ր ուժեղ և համարձակ անվանումը կրող ուղերձների շարքը, որը հիմնված է Հեսու 1․9 խոսքի ուսումնասիրության վրա
«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9):
«Զորացի՛ր» բառն աստվածաշնչյան բնագրում եբրայերեն «չազաք» բառն է, որը կրում է հետևյալ իմաստները՝ լինել կամ աճելով դառնալ պինդ կամ ուժեղ, ամրապնդվել, բռնվել, հաղթել և լինել համարձակ։ Վերը բերված հատվածի համատեքստում այս բառն իր մեջ կրում է այս գաղափարը ՝ ամուր բռնել այն ուժը, որն Աստված առաջարկում է մեզ:
«Մի՞թե չգիտես կամ չե՞ս լսել, որ հավիտենական Աստված է Տերը, Արարիչը երկրի ծայրագույն սահմանների։ Նա չի հոգնել և չի թուլացել, նրա հանճարն անքննելի է։ բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (Եսայիա 40․28,31):
Տիրոջ զորությունը շատ է տարբերվում մարդու ունեցած ուժից։ Այն երբե՛ք չի սպառվում, սահմանափակված չէ և ամեն բան հնարավոր է դարձնում։ Սա հենց այն զորությունն է, որը Տերը ցանկանում է փոխանցել քեզ։
Հենց ընդունես Նրա զորությունը, անմիջապես արծվի պես բացի՛ր թևերդ, առաջ մղվի՛ր, աշխատի՛ր ջանասիրաբար և արա՛ այն ամենն, ինչի մեջ կանչված ես: Քրիստոսի մեջ քո ունակություններն ու հնարավորությունները բազմազան են։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, առաջարկում եմ հենց հիմա աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալ եմ Քո զորության համար համար, որը ես հենց հիմա ընդունում եմ հավատքով: Քո մեջ ես ուժեղ եմ և զորեղ: Իմ զորությունը նորոգվում է, քանի որ Դու իմ կողքին ես, Տե՛ր։ Այո՛, քեզ հետ ես կվազեմ և չեմ հոգնի, քանի որ Իմ տերը զորացնում է Ինձ։ Իմ կյանքը Քո ձեռքերի մեջ է։ Աղոթում եմ Տեր Հիսուսի Քրիստոսի անունով։ Ամե՛ն»:
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը