July 31

Գլխավոր | Հրաշքներ | Ընդունի՛ր Նրա զորությունը…

Ընդունի՛ր Նրա զորությունը…

Սիրելի բարկամ, մենք շարունակում ենք խոսել մտերմության և հոգևոր աճի շուրջ։ Այսօր իմ ուղերձը չի լինելու մյուս օրերի նման։ Այսօր ուզում եմ, որ աղոթենք։ Ուղղակի աղոթենք և խնդրենք Աստծուն, որպեսզի Տերը զորացնի մեզ, լինի մեր կողքին ու առաջնորդի մեզ։ 

Այս աղոթքն չափազանց կարևոր է Աստծո մեջ աճելու համար, քանի որ Տերն Իր Խոսքում հստակ ասում է․ «…առանց ինձ ոչինչ չեք կարող անել» (‭‭Հովհաննես‬ ‭15.5‬):

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, հրավիրում եմ քեզ, որպեսզի աղոթես ինձ հետ միասին այս աղոթքով․․․

«Տե՛ր, Դու որթատունկն ես, իմ կյանքի և իմ ողջ զորության աղբյուրը։ Առանց Քեզ ես ոչինչ եմ և ոչինչ չեմ կարող անել։ Օգնի՛ր ինձ Քո Սուրբ Հոգով, որպեսզի իմ կյանքի բոլոր օրերին ամուր կառչած մնամ Որթատունկին՝ Քեզ, իմ սիրելի Տե՛ր։ 

Քո պատկերացումներն անհամեմատ բարձր են իմ պատկերացումներից, և երբեմն ես չեմ կարողանում ամբողջովին ընկալել, թե ինչ է նշանակում «Քո մեջ մնալը»։ Սակայն ես մեծ փափագ ունեմ, որ հավատքով շարունակեմ փնտրել Քո երեսն իմ ողջ սրտով, իմ մտքով և զորությամբ։ 

Իմ ցանկություն  է Քեզ համար ապրելը։ Ապրել մի կյանք, որը պտուղներ է տալիս՝ բարի պտուղներ իմ ընտանիքի համար, ընկերներիս, հարևաներիս, աշխատակիցներիս և յուրաքանչյուր մեկի համար, ում հետ առնչվում եմ։ 

Երբեմն ես ասես սպառվում եմ, երբ փորձում եմ գործել իմ ուժերով և ըստ իմ սեփական իմաստության։ Տե՛ր Հիսուս, ինձ պահիր Քեզ շա՜տ մոտ։ Գիտեմ, որ առանց Քեզ ոչինչ չեմ կարող անել։ Չեմ ուզում ինքս ինձ սպառել… Ուզում եմ ապրել խաղաղության կյանքով։ Ուզում եմ, որ Քո հաղթանակներն իմ կյանքին վստահություն և ցնծություն պարգևեն։ Ուզում եմ զորավոր մեկը լինել Քո Արքայության գործի մեջ։ Իմ ողջ էությամբ ես փափագում եմ օրհնության անոթ լինել Քո՛ փառքի համար։ Այսօր ես որոշում եմ կայացնում, որ իմ զորության աղբյուրը միայն ու միմիայն Դու ես լինելու։ 

Ես սիրում եմ Քեզ, իմ Տեր»։ 

Այսօրվա մեր աղոթքը ներշնչված էր Աստվածաշնչյան այս հատվածից, որտեղ Տերն ասում է. «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով Ինձ հետ է միավորվում, իսկ Ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ չեք կարող անել» (‭‭Հովհաննես‬ ‭15.5‬):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: