October--3

Գլխավոր | Հրաշքներ | Եվ առավոտ եղավ…

Եվ առավոտ եղավ…

Աստվածաշունչը հաճախ առավոտը օգտագործում է նոր սկիզբ նկարագրելու համար։ Առավոտը օրվա մեջ կարևոր տեղ ունի, քանի որ կարող է դառնալ բազմաթիվ լավ սովորություններ զարգացնելու ելակետ: Անձամբ ես առավոտյան անում եմ հիմնականում այն բաները, որոնց մեծ ուշադրություն եմ դարձնում և որոնք կարևոր են իմ օրակարգում։

Սիրելի՛ բարեկամ, առաջարկում եմ Աստվածաշնչից մի քանի հատված ընթերցել, որոնք վերաբերում են առավոտին.

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, առավոտը հրաշալի հնարավորություն է ընձեռում մեզ մեր կյանքում լավ և օգտակար սովորություններ զարգացնելու համար: Երբ ես բավարար ժամանակ չեմ գտնում որևէ կարևոր գործի համար, ապա կարող եմ արթնանալ մեկ ժամ կամ կես ժամ շուտ, որպեսզի․

  • Ժամանակ անցկացնեմ Աստծու հետ կամ Աստվածաշունչ ընթերցեմ։
  • Պատրաստեմ այս ուղերձներն ու ձայնագրեմ դրանք։
  • Ծրագրեմ օրս ու գրի առնեմ անելիքներս։
  • Սկսեմ աշխատել այն ամենի վրա, ինչը ես սովորաբար հետաձգում եմ ու այդպես էլ չեմ անում։

Եթե դու էլ սովորություն դարձնես առավոտները ճիշտ օգտագործելը, ապա շատ ավելին կկարողանաս անել, քան որ անում ես այսօր։ Եվ մի կարևոր խորհուրդ եմ ուզում այսօր քեզ փոխանցել՝ հիշի՛ր, որ առավոտյան Տեր Աստծու հետ անցկացրած ժամանակը և Աստվածաշնչի ընթերցանությունը քո օրվա մնացած հատվածը կդարձնեն ավելի արդյունավետ և ճիշտ սկիզբ կդնեն քո օրակարգին։ Դա չափազանց օգտակար կլինի քո օրվա մնացած ժամանակահատվածի համար։

Օրն Աստծու հետ հաղորդակցությամբ սկսող մարդու կյանքում հաստատուն տեղ են գտնում խաղաղությունը, վստահությունը, համոզվածությունը, սկզբունքայնությունը, ուրախությունը, զորությունը և այլ նման օրհնություններ: Քո ամեն առավոտը դարձրո՛ւ օրվադ լավագույն մասը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: