April-12

Գլխավոր | Հրաշքներ | Ե՛կ միասին փոխենք մեր շրջապատի մտածելակերպը

Ե՛կ միասին փոխենք մեր շրջապատի մտածելակերպը

Սիրելի՛ բարեկամ, ինչպես գիտես, ես իմ բոլոր նամակներն ավարտում եմ «Շնորհակալ եմ, որ դու կա՛ս» արտահայտությամբ։ Եղել են մարդիկ, որոնք վկայել են և նույնիսկ զարմացել, որ ինչ-որ մեկը շնորհակալություն է հայտնում իրենց գոյության համար։

Ես սիրում եմ Աստվածաշնչյան այս խոսքը. «Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին» (Եփեսացիս‬ ‭4․29‬)։

Ես հավատում եմ, որ Տեր Աստծու Սուրբ Խոսքի կիրառության շնորհիվ միասին մենք ունակ ենք փոխելու աշխարհը, մեր շրջապատի մարդկանց ու մեր  աշխարհայացքը, նրանց մտածելակերպը։ Մեր Տեր Աստծո շնորհիվ մենք կարող ենք կյանք հաղորդել այս աշխարհին՝ տարածելով Նրա Արքայության մշակույթը, որի մեջ ամեն բան հնարավոր է և յուրաքանչյուր ոք սիրված է ու գնահատված։ 

Փորձիր քո շրջապատի մարդկանց փոխանցել այն խոսքերը, որոնք ես եմ ամեն օր քեզ փոխանցում․ «Շնորհակալ եմ, որ դու կա՛ս»։ Գուցե դու էլ սկզբում չես հասկացել, թե ինչո՛ւ եմ ես նման խոսքեր ուղղում քեզ․․․ Ինչպես դու ես զարմացել, այնպես էլ քո շրջապատի մարդիկ սկզբում կզարմանան ու կտարակուսեն, որ ինչ-որ մեկը նման կերպով գնահատում է իրենց գոյությունը։ Սակայն հետո նրանք էլ կհասկանան, որ մենք՝ հավատացյալներս, Քրիստոսի աշակերտներս, մարդկանց նայում ենք Քրիստոսի աչքերով։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու իրապես թանկ մեկն ես Տեր Հիսուս Քրիստոսի համար և նաև ինձ համար։ Եվ քո շրջապատի մարդիկ էլ թանկ են Նրա համար։ Նա սիրում է քեզ և ուզում է քո միջոցով Իր սերը հայտնել մյուսներին։ Ե՛կ միասին փոխենք մեր շրջապատի մտածելակերպը։ 

Մի պահ փորձիր պատկերացնել, թե ի՛նչ կարող է կատարվել, եթե դու էլ սկսես քո շրջապատի մարդկանց փոխանցել «Շնորհակալ եմ, որ դու կա՛ս» արտահայտությունը և գուցե նաև «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձները։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: