October 3

Գլխավոր | Հրաշքներ | Դուրս շպրտի՛ր բոլոր բացասական մտքերը

Դուրս շպրտի՛ր բոլոր բացասական մտքերը

«Ես միշտ սխալ որոշումներ եմ կայացնում…»: «Իսկ եթե այս հիվանդությունից չլավանա՞մ․․․»: «Ես վախենում եմ, որ ամենը վատ ընթացք կունենա»: «Ամբողջ կյանքումս կարիքի մեջ եմ լինելու․․․»:

Սիրելի բարեկա՛մ, իսկ ինչպիսի՞ն են քո բացասական մտքերը։ Ինչի վերաբերյալ էլ դրանք լինեն, միշտ հիշի՛ր, որ բացասական մտքերը մակաբույծներ են, որոնք գողանում են մեր խաղաղությունը, ուրախությունն ու վստահությունը։ Դրանք կարող են նաև գողանալ քո առողջությունն ու հարաբերությունները։ Եվ եթե դու ոչինչ չանես դրանց հետ ու հարամարվես դրանց ներակայությամբ կենսակերպին․ ապա բացասական մտքերը կարող են ընդմիշտ հաստատվել քո ներաշխարհում և սարսափելի վնաս հասցնել քո կյանքին։ 

Սակայն կարող ես վստահ լինել, որ կա՛ լուծում։ Դու կարո՛ղ ես ազատվել քեզ այցելած բոլոր բացասական մտքերից:

Աստվածաշունչը հորդորում է քեզ «մերժել չարի փաստարկները» և «գերի բռնել  յուրաքանչյուր միտք դրանք Քրիստոսին հնազանդեցնելու համար»:

Ահա թե ինչ ենք մենք այստեղ կարդում Սուրբ Գրքում. «․․․քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար»  (Բ Կորնթացիս 10․4-5

Աստծո համար թանկ ու սիրելի զաբա՛կ, իսկ դու ի՞նչ ես անում, երբ քո գլխում բացասական մտքեր են հայտնվում։ Արդյոք թույլ ես տալի՞ս, որ դրանք ներս ներխուժեն ու հաստատվեն քո ներսում, թե՞ այս մտքերն անցկացնում ես Աստծո Խոսքի և քո կյանքի համար Նրա կամքի մաղով։ 

Դու պետք է հստակ իմանաս, որ այդ բացասական մտքերը չպե՛տք է ուղղորդեն քո կյանքը։ Ավելին, դու իշխանություն ունես որոշելու, թե ուր ուղարկես այդ մտքերը: Դու կարո՛ղ ես վանել այս բացասական մտքերը, վռնդի՛ր դրանք և այնուհետև որոշի՛ր, որ դրանց տեղը դատարկ չմնա, այլ դրանց փոխարինեն դրական մտքերը, որոնք համահունչ են Աստծո կամքին։ 

Իրականում, որպեսզի այս մտքերը չվերադառնան, դրանք պետք է փոխարինվեն դրական մտքերով: Իսկ դրական մտքերը չեն գալիս ինքնաներշնչանքով կամ ինքնահամոզմամբ։ Դրա համար մենք մեր հայացքը պետք է ուղղենք Տեր Հիսուսին:

Հիշեցրո՛ւ ինքդ քեզ նորից ու նորից, որ խաչի վրա Տերը հաղթել է չարին, և հաղթանակը քոնն է նաև Տերը Հիսուսի հանդեպ հավատքի շնորհիվ։ 

Միշտ հիշի՛ր աստվածաշնչյան այս ճշմարտությունները․

  • Նա ուրախության ծրագրեր ունի քեզ համար քո յուրաքանչյուր օրվա համար (Հոբ 22.21

Այսօր թույլ մի՛ տուր, որ բացասական մտքերը ապակայունացնեն և խաթարեն քո ներաշխարհը… Մերժի՛ր դրանք Տեր Հիսուսի անունով:

Թող քո միտքը լցվի Աստծո Խոսքի բժշկարար ներկայությամբ:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: