Ուզու՞մ եք մյուսների հանդեպ լինել բարի, բարյացակամ ու առատաձեռն։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես անել դա:
Եկեք մի փոքր անդրադարձ կատարենք բառի ստուգաբանությանը: Բարյացակամություն բառը երկու արմատ ունի՝ բարի և կամենալ: Բարյացակամությունը մյուսների հանդեպ կամավոր կերպով բարին գործելու փափագն է, բարին գործելու կամքը, ուրիշներին օրհնելն ու քաջալերելը:
Արտասահմանում ապրող մի հովիվ մի անգամ պատմում էր, որ որոշ հավատացյալներ ցանկություն են ունեցել նամակ գրել ոստիկաններին ու ասել, որ շնորհակալ են նրանց, իրենց արած գործի համար և որ երախտապարտ են նրանց: Դա բավականին շատ էր հուզել ոստիկանապետին: Նա չէր հասկացել ոստիկանների հանդեպ սիրո այս դրսևորումը և ասել էր. «Մեզ ամեն օր անպատվում են: Երբեք չենք հանդիպել մեզ քաջալերող մարդկանց` հատկապես մեր գործունեության հետ կապված հարցերում»:
Աստվածաշնչում` Եփեսացիս 5․9 խոսքում կարդում ենք.
«․․․որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է»:
Բարի գործերը խոսուն են, իրավիճակ են փոխում: Դա մի բան է, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է անել: Սիրելի բարեկամ, դու կանչված ես օրհնության անոթ լինելու համար: Մի՛ վարանիր օգտվել առիթից և առանձնահատուկ բարի գործեր գործել այսօր:
Ի՞նչ կարող ես դու այսօր անել.
· Հպվել մարդկանց սրտերին այնպես, ինչպես Աստված է դա անում՝ սիրով ու հարգանքով։
· Խոսել այնպես, ինչպես Աստված է խոսում՝ պարզ ու զորեղ։
· Քայլել քո ընթացքն այնպես, ինչպես Աստված է քայլում՝ ուժեղ և վստահ։
· Սիրել դիմացինիդ այնպես, ինչպես Աստված է սիրում՝ առանց պայմանների ու սահմանների։
Արդյո՞ք նման խոնարհությունն ունենալը հնարավոր է: Անկասկած` այո՛: Սակայն միմիայն Սուրբ Հոգու օգնությամբ: Նա լցնում է քեզ, ուղղորդում, խոսում է քեզ հետ և տանում է այն ուղղությամբ, որի կարիքը ունես:
Եվ հենց սա՛ է աստվածային լեցունությունը՝ երբ մենք ուրիշների հանդեպ բարին ենք գործում, մենք մտնում ենք մեր իրական առաքելության մեջ:
Ե՛կ միասին ցնծանք այսօր՝ հիշելով, թե որքա՜ն բարի է եղել Տերը մեր հանդեպ, և մենք էլ բարի ու ներող, օգնուղ ու կարեկից լինենք մեզ այսօր հանդիպած բարի ու ոչ այնքան բարի մարդկանց հանդեպ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը