March 16

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք քո հավատքը ստուգված ու փորձվա՞ծ է

Արդյոք քո հավատքը ստուգված ու փորձվա՞ծ է

Սիրելի՛ բարեկամ, Եբրայեցիներին գրված ուղերձի 11-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է «հավատքի հերոսներին», որոնցից են Ռահաբը, Աբրահամը, Մովսեսը կամ Հովսեփը՝ ի թիվս շատերի։ Այս մարդիկ ոչ թե իրենց աչքի տեսածի համեմատ մարդկային իմաստությամբ էին ապրում, այլ առաջ էին ընթանում՝ տեսնելով անտեսանելին։ Նրանց ապրած կյանքը հավատքի հերոսական կյանք էր։ 

Մենք կարող ենք ակնկալել, որ հավատքի այս հերոսները այնպիսի կյանք են ապրել, որը լի է եղել հրաշքներով, որի մեջ կատարվել են նրանց բոլոր ցանկությունները՝ մի կյանք, որի մեջ աղոթքից հետո անմիջապես ու գերբնական կերպով եկել է Աստծո պատասխանն ու հրաշքներ են տեղի ունեցել նրանց կյանքի ամեն դժվարին հանգրվանում։ Սակայն Եբրայեցիս 11.39 խոսքում կարդում ենք հետևյալը. «Եվ սրանք բոլորը հավատով վկայություն ստացան, բայց խոստումը չստացան»։

Նրանց հավատքը իրապես զորավոր է եղել և Աստվածաշնչում ներկայացվում է որպես մեզ համար թողնված օրինակ։ Սակայն դա չի նշանակում, որ նրանց կյանքում ամեն բան հրաշալի և առանց ցնցումների է եղել։ Հավատքի այս հերոսներից ոմանք տանջամահ են եղել, քարկոծվել, նրանց անարգել են, ծաղրել, մտրակել, շղթայակապ բանտարկել, նրանցից ոմանց մահապատժի ու չարչարանքների են ենթարկել և այլն։ Միշտ չէ, որ հավատքի հերոսները ստացել են այն, ինչը խնդրել են Աստծուց։ 

Եթե Աստված նույնիսկ  չի պատասխանում քո բոլոր աղոթքներին այնպես, ինչպես դու ուզում ես, դա ամենևին չի նշանակում, որ Նրա կամքը բարի չէ քեզ համար և կամ Նա հետաքրքրված չէ քո կյանքով։ Մենք երբե՛ք չպետք է մոռանանք, որ մեզ հանդիպած որոշ մարտահրավերներ օգնում են մեր հոգևոր աճին ու հասունացմանը։ Այդպիսով, եթե մենք մեր ամբողջ սրտով վստահենք Աստծուն թե՛ մեր աղոթքների պատասխանների և թե՛ դրանց բացակայության հարցում, ապա Նրա գործը մեր մեջ մի օր կատարյալ ավարտ է ունենալու։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քաջալերվի՛ր և զորացի՛ր այն ամենի մեջ, ինչի միջով անցնում ես: Քո դժվարությունների մեջ Աստված Իր վերջին խոսքը դեռ չի ասել։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: