Այսօր շարունակում ենք մեր շարքը՝ հիմնված «Հյուղակը» ֆիլմի վրա, որը պատմում է Մաք անունով մի մարդու մասին, որ կորցրել էր դստերը ողբերգական հանգամանքներում և արձագանքել Աստծո խորհրդավոր հրավերին:
Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Տեր Հիսուսը ցանկանում է իրական հարաբերություններ ունենալ քեզ հետ: Աստծուն իբրև հեռավոր մեկը պատկերացնողների և ավանդական կրոնական հայացքներ ունեցող մարդկանց մեծամասնության համար այս միտքը կարող է խորթ և անգամ՝ անընդունելի հնչել։ Սակայն, որպես քրիստոնյաներ, մենք պետք է ընդունենք Աստվածաշնչի ճշմարտությունները՝ անկախ այն փաստից, թե դրանք մեզ խորթ են թվում, անընդունելի են հնչում կամ հակասում են մեր դավանած ավանդույթներին ու ընդունած սովորույթներին։
Ընթերցե՛նք Տեր Հիսուսի պնդումը Հովհաննես 15.15 խոսքում. «Ձեզ այլևս ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե իր տերն ի՛նչ է անում։ Ձեզ բարեկամներ եմ կոչում, որովհետև այն ամենը, ինչ Իմ Հորից լսեցի, ձեզ հայտնեցի»։
Տեր Հիսուսը փնտրում է իրական և անկեղծ սիրո հարաբերություններ քեզ հետ: Այո՛, Նա ջերմեռանդորեն փափագում է, որ դու լիովին կիսես քո կյանքի ընթացքը Նրա հետ՝ որպես Նրա իսկական ու անկեղծ բարեկամ։ Տեր Հիսուսը ցանկանում է լինել քո կողքին թե՛ լավ և թե՛ վատ ժամանակներում, քո հարստության և աղքատության, քո հիվանդության և առողջության մեջ:
Եթե դու որոշում կայացնես դառնալու Նրա աշակերտը և ապրելու Քրիստոսի հավատարիմ մշակի կյանքով, ապա Տերը վստահաբար քո Բարեկամն է լինելու, և Նա հոգ է տանելու քեզ համար ամեն օր՝ մինչև աշխարհի վերջը: Նա հավատարիմ և սիրալիր Ընկեր է, Ում կարող ես վստահել և պատմել ամեն ինչ: Նա է, որ բոլորից լավ է ճանաչում քեզ: Գուցե դու միայնակ ես զգում քեզ այս աշխարհում, սակայն Տեր Հիսուսը մի այնպիսի Ընկեր է, որ սիրում է քեզ և ամեն օր, Իր շնորհի օգնություններով, հիշեցնում է քեզ Իր ընկերության մասին:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եղի՛ր օրհնված, դարձի՛ր Տեր Հիսուսի բարեկամը և ընդունի՛ր Նրա սերն և խաղաղությունը քո կյանքի մեջ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը