September24 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աստված քեզ երբե՛ք չի թողնի գետնին ընկած

Աստված քեզ երբե՛ք չի թողնի գետնին ընկած

«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, Քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19

Հատկանշական է «Ոտքս դողդողում է», կամ, ինչպես գրված է Աստվածաշնչի մյուս թարգմանություններում, «Ոտքս սայթաքում է» արտահայտությունը: Քրիստոնյայի կյանքը ընթացք է, և երբեմն պատահում է, որ մենք այդ ընթացքի մեջ սայթաքում ենք և ընկնում։ 

Սիրելի՛ բարեկամ, իսկ քո կյանքի ո՞ր բնագավառներում ես դու ամենից հաճախ սայթաքում՝

  • Շատակերությա՞ն,
  • Բամբասանքի՞,
  • Անկառավարելի ծախսերի՞,
  • Զայրույթի՞,
  • Վատ բառեր ասելո՞ւ,
  • Հոգևոր կարգապահությա՞ն,
  • Սեռական մեղքերի՞,
  • Կամ որևէ ա՞յլ կախվածության։

Դու կարող ես քո կյանքի այդ ոլորտները վստահել Աստծուն և պետք է թույլ տաս, որ Նա փոխակերպի դրանք։

Անկախ նրանից՝ նորահավատ ենք, թե երկար տարիների հոգևոր փորձառություն ունեցող հասուն հավատացյալներ, մենք միշտ կանգնած ենք սայթաքելու վտանգի առջև։ Հենց այս պատճառով է Աստվածաշունչը մեզ զգուշացնում․ «Ուրեմն ով համարում է, թե հաստատուն կանգնած է, թող զգույշ լինի, որ չընկնի» (Ա Կորնթացիս 10․12):

Սակայն բարի լուրը հետևյալն է․ «Թեկուզև ցած ընկնի, չի կործանվելու, որովհետև Տերը բռնում է նրա ձեռքից» (Սաղմոս 37․24

Տեր Աստծու համար մեր ընկնելն անակնկալ չէ, և Նա նախօրոք պատրաստ է լինում մեր ընկնելուն և մշտապես բռնում է մեր ձեռքից, որպեսզի ամեն անգամ մեր սայթաքելիս մեզ ոտքի կանգնեցնի և թույլ չտա, որ Իր զավակները վնասվածքներ կրեն։ 

Ամենայն հավանականությամբ, մեր կյանքի ու հավատքի ընթացքի մեջ մենք նորից ենք ընկնելու։ Սակայն ամեն անգամ պետք է հենվենք մեր Տիրոջ ձեռքին, քանի որ Աստված երբեք մեզ չի թողնի գետնին ընկած։ Դու թանկ ես Աստծու համար՝ իրապես ու աննկարագրելիորեն թանկ։ Երբ ադամանդն ընկնում է ցեխի մեջ, այն երբեք չի կորցնում իր բարձր արժեքը։ 

Աստվածաշնչում կարդում ենք նաև այս տողերը․ «Նա վեց նեղություններից քեզ կազատի, և յոթերորդում քեզ չարիք չի դիպչի» (Հոբ 5․19

Այո՛, Աստված ուզում է ընկած տեղից բարձրացնել և լցնել քեզ Իր ուրախությամբ և զորությամբ, որպեսզի կարողանաս առաջ շարժվել քո ընթացքի մեջ։

Այսօր ոչ թե ընդունիր քո սայթաքելու կամ ոտքերիդ դողալու մասին մտքերը, այլ, եթե վստահում ես Տեր Աստծուն և հույսդ Նրա վրա ես դրել, հավատա, որ․ «Հազար հոգի կընկնեն քո կողքին, և տասը հազարը՝ քո աջ կողմում, բայց քեզ ոչ մի հարված չի մոտենա» (Սաղմոս 91․7

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթում եմ, որ Տեր Աստծու շնորհքն ու ողորմությունը այսօր առատ լինեն քո բոլոր գործերի ու քո հոգևոր ընթացքի մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: