Իսկ դու սրտումդ վստահ ու համոզվա՞ծ ես, որ Աստված առատաձեռն ու կարեկից Տեր է:
Սիրելի՛ բարեկամ, ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):
Նա ձև և կյանք տվեց այս տիեզերքին.
Ծննդոց 1․1 խոսքում կարդում ենք. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։
Նա մեզ կյանք տվեց, օժտեց շարժվելու ունակությամբ և մեզ բնույթ շնորհեց…
Գործք Առաքելոց 17․28 խոսքում կարդում ենք. «Որովհետև մենք Նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ևս ասացին. «Մենք Նրա սերունդն ենք»։
Նա հանուն մեզ տվեց Իր միածին Որդուն…
Հովհաննես 3․16 խոսքում կարդում ենք․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։
Տեր Հիսուսը մեզ տվեց Սուրբ Հոգին
Գործք Առաքելոց 1․8 խոսքում կարդում ենք․ «Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։
Նա տվեց Իր Խոսքը
Հովհաննես 1․1 խոսքում կարդում ենք․ «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր»։
Նա տվեց Իր խաղաղությունը
Հովհաննես 14․27 խոսքում կարդում ենք. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա»։
Նա հոգում է մեր կարիքները
Թվոց 11․9 խոսքում գրված է. «Երբ գիշերը բանակատեղիի վրա ցող էր իջնում, մանանան էլ իջնում էր նրա վրա»։
Աստված ամենաառատաձեռն, կարեկից ու հոգատար Անձնավորությունն է այս տիեզերքում: Ինչպես Նա անապատում կերակրեց Եգիպտոսից դուրս եկած Իր ժողովրդին և ժայռից ջուր բխեցրեց նրանց համար, նույն կերպ էլ, հավատա՛, Նա այսօր հոգ է տանում Իր զավակների համար, բոլոր Իր կամքը սիրողների համար, Իր Արքայությունն ու արդարությունը փնտրողների համար՝ ինձ և քեզ համար։ Եվ մեր կարիքը, մեր խնդրի լուծումն ու իրավիճակի փոփոխությունը մեզ կտրվի ճիշտ ժամանակին՝ Նրա բարի, հաճելի ու կատարյալ կամքի համեմատ:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հիշի՛ր, որ Նրա մանանան այսօր էլ հասանելի է քեզ համար: Համոզված եղի՛ր, որ քո Աստված կհոգա քո կարիքները` համաձայն Իր հարստության Տեր Հիսուս Քրիստոսի փառքի միջոցով (տե՛ս Փիլիպպեցիս 4․19 խոսքը)։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը