February 1

Գլխավոր | Հրաշքներ | Աստված սիրում է տալ…

Աստված սիրում է տալ…

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու սրտումդ վստահ ու համոզվա՞ծ ես, որ Աստված առատաձեռն ու կարեկից Տեր է:

Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Դուք նախ Աստծու Արքայությունն ու Նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի» (Մատթեոս 6.33):

Նա ձև և կյանք տվեց այս տիեզերքին.
Ծննդոց 1․1 խոսքում կարդում ենք. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»։

Նա մեզ կյանք տվեց, օժտեց շարժվելու ունակությամբ և մեզ բնույթ շնորհեց…

Գործք Առաքելոց 17․28 խոսքում կարդում ենք. «Որովհետև մենք Նրանով ենք ապրում, շարժվում և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ևս ասացին. «Մենք նրա սերունդն ենք»։

Նա հանուն մեզ տվեց Իր միածին Որդուն…

Հովհաննես ‭3․16‬ խոսքում կարդում ենք․ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։

Տեր Հիսուսը մեզ տվեց Սուրբ Հոգին

Գործք Առաքելոց‬ ‭1․8‬ խոսքում կարդում ենք․ «Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, և Իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը»։

Նա տվեց Իր Խոսքը

Հովհաննես 1․1 խոսքում կարդում ենք «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր»։

Նա տվեց Իր խաղաղությունը

Հովհաննես 14․27 խոսքում կարդում ենք. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա»։

Նա հոգում է մեր կարիքները

Թվոց 11․9 խոսքում գրված է. «Երբ գիշերը բանակատեղիի վրա ցող էր իջնում, մանանան էլ իջնում էր նրա վրա»։

Աստված ամենաառատաձեռն, կարեկից ու հոգատար Անձնավորությունն է այս տիեզերքում: Ինչպես Նա անապատում կերակրեց Եգիպտոսից դուրս եկած Իր ժողովրդին և ժայռից ջուր բխեցրեց նրանց համար, նույն կերպ էլ, հավատա՛, Նա այսօր հոգ է տանում Իր զավակների համար, բոլոր Իր կամքը սիրողների համար, Իր Արքայությունն ու արդարությունը փնտրողների համար՝ ինձ և քեզ համար։ Եվ մեր կարիքը, մեր խնդրի լուծումն ու իրավիճակի փոփոխությունը մեզ կտրվի ճիշտ ժամանակին՝ Նրա բարի, հաճելի ու կատարյալ կամքի համեմատ:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, հիշի՛ր, որ Նրա մանանան այսօր էլ հասանելի է քեզ համար: Համոզված եղի՛ր, որ քո Աստված կհոգա քո կարիքները` համաձայն Իր հարստության Տեր Հիսուս Քրիստոսի փառքի միջոցով (տե՛ս Փիլիպպեցիս ‭4․19‬ խոսքը)։‬‬

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: