October 17

Գլխավոր | Հրաշքներ | Աստված միշտ քո կողքին է…

Աստված միշտ քո կողքին է…

Սիրելի բարեկա՛մ, հավանաբար դու էլ իմ նման կյանքի ծանր պահերին մեծ փափագով ակնկալել ես, որ ինչ-որ մեկն օգնության ձեռք մեկնի․․․

Այս առումով, Աստվածաշունչը մի կարևոր ճշմարտություն է մեզ փոխանցում․ «Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։ Ահա Իսրայելի պահապանը, որ չի ննջելու և չի քնելու։ Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ» (Սաղմոս 121.2-5):

Աստված միշտ մեր կողքին է։ Նա մեր հովանին է։ Նա ծածկում է մեզ կիզիչ արևից և պաշտպանում մեզ այս կյանքի փոթորկոտ քամիներից ու անձրևներից։ Ոչ մի ուժ չի կարող այնպես անել, որ Նա հեռանա քեզնից։ Երբ արթնանաս, Նա քո կողքին է: Երբ պառկում ես քնելու, Նա կրկին քեզ հետ է:

Երբ խոսում ես ինչ-որ մեկի հետ, Նա ներկա է… (տե՛ս Սաղմոս 139

Ուր էլ որ գնաս, Տերը քեզ հետ է։ Նա քո պաշտպանն է՝ քո ապահովությունը։

Եթե դու հավատում ես Աստծուն և կյանքդ նվիրել ես Նրա կամքը ճանաչելուն և այդ կամքին հնազանդվելուն, ապա բարի ու գթասիրտ Աստված ուշադրությամբ հետևում է քո յուրաքանչյուր քայլին և ծածկում է քեզ Իր քաղցր ու ջերմ ներկայությամբ… Դու երբե՛ք մենակ չես:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, առաջարկում եմ հենց հիմա մի քանի րոպե տրամադրել՝ Աստծո հետ զրուցելու համար։ Պարզապես շնորհակալություն հայտնիր ու գովաբանիր Նրան քո խոսքերով:

Եվ մի բան եմ ուզում ասել քեզ։ Եթե օրհնվում ես ամենօրյա այս ուղերձներով, ապա ինչո՞ւ չտարածել դրանք քո շրջապատի մարդկանց մեջ։ Փորձիր տարածել այս ուղերձը և անհատապես ուղարկել մի քանի հոգու, ում Սուրբ Հոգին կառաջնորդի, որ ուղարկես անհատական նամակով։ Այդ կերպով նրանք նույնպես կքաջալերվեն Աստծո Խոսքով, կամրանան հավատքի կյանքի մեջ և կփառավորեն Տիրոջ անունը քեզ հետ միասին։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: