April 9

Գլխավոր | Հրաշքներ | Աստված գիտի քո սիրտը?

Աստված գիտի քո սիրտը?

Սիրելի՛ բարեկամ, Աստված գիտի և ճանաչում է քեզ։ Ճիշտ այնպես, ինչպես Նա գիտի ամեն բան, այդպես էլ քո կյանքին վերաբերվող ամեն մանրուք հայտնի է Նրան։ Նա գիտի անգամ քո սրտի ամենանվիրական գաղտնիքները։ Նրան հայտնի են քո կյանքի բոլոր մութ անկյունները։ Ոչինչ, բացարձակապես ոչինչ ծածկված չէ Նրանից։ 

Ես շատ վկայություններ եմ ստանում մեր ամենօրյա ուղերձների ունկնդիրներից, որ նրանց կյանքը փոխվում է Աստծո Խոսքի և Տիրոջ հետ մտերմության շնորհիվ։ Իսկ այսօր քեզ եմ ուզում քաջալերել, որ չվախենաս Աստծուն վստահել այն ամենն ինչն անհանգստացնում կամ ճնշում է քեզ։ Աստված ամենակարող է։ Նրան չեն ծանրաբեռնում քո խնդիրները։ Ճի՛շտ հակառակը՝ Նա փափագում է, որ Իր զավակը կիսվի Իր երկնային Հոր հետ սեփական դժվարություններով, անհանգստություններով ու խնդիրներով։ Նման զրույցները միշտ ավելի ջերմ մտերմություն են ստեղծում դրանցում ներգրավված անձանց միջև։ 

Ես բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել, որոնք կարծում են, թե իրենց հոգսերը Աստծուն պատմելով՝ «անհանգստացնում են Նրան իրենց կյանքի մանրուքներով»։ Սակայն Աստված փափագով սպասում է, որ վստահես Նրան քո խնդիրն ու սրտի գաղտնիքները։ Աստված սպասում է քեզ, որ մտերմանաս Իր հետ և որ օգնի քեզ։ Աստվածաշունչը մեզ հետևյալ պատվերն է փոխանցում. «Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա՛ գցեք, որովհետև Նա ձեզ հոգ է տանում» (‭‭Ա Պետրոս‬5.7‬):

Ձեր ամբողջ հոգսը չի նշանակում ամենամեծ կամ ամենակարևոր հոգսերը։ Այն նշանակում է ԲՈԼՈՐ հոգսերը, նույնիսկ նրանք, որոնք անկարևոր են քեզ թվում։ Աստված քո կյանքի ամեն մանրուքով է հետաքրքրված… քեզ հետ կատարված ամե՛ն բան կարևոր է քո երկնային Հոր համար, քանի որ Նա սիրում է քեզ։ 

Առաջարկում եմ հենց հիմա ժամանակ հատկացնել, առանձնանալ ու սիրտդ բացել Աստծո առջև. 

  • Պատմի՛ր Նրան քո տրտմությունների մասին՝ այն ամենի, ինչը քեզ անհանգստացնում է և տխրեցնում…
  • Խնդրի՛ր Նրան քննելու սիրտդ և լույսի մեջ բերելու քո ամենածածուկ շարժառիթները…
  • Կիսվի՛ր Նրա հետ նաև քեզ ուրախացնող բաներով, այն ամենով, ինչը քեզ ստիպում է ցնծությամբ աղաղակել. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր»։ 
  • Աղոթի՛ր և խնդրիր Նրան քո կյանքում զորավոր կերպով գործելու համար։ 
  • Փառաբանի՛ր Նրան, քանի որ Նրա սերը երբեք չի վերջանում։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված քո Հայրն է և ամենամտերիմ բարեկամը: Նա այնքան լավ է քեզ ճանաչում, որ ցանկանում է Իր խաղաղությամբ և ուրախությամբ ողողել քո ողջ ներաշխարհը։ Նա գիտի, թե դու որքան շատ ունես դրա կարիքը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: