March-1

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու առատաձեռնությունն աներևակայելի է

Աստծու առատաձեռնությունն աներևակայելի է

Մենք շարունակում ենք առատաձեռնության ու նվիրաբերությունների մասին ուղերձների մեր շարքը։ Նույնիսկ եթե մենք նվիրվել ենք Քրիստոսի աշակերտի կյանքով ապրելուն, և մեր կյանքի առաջնահերթություններն ամբողջովին հոգևոր են, միևնույնն է, այստեղ՝ այս երկրային կյանքի մեր տարիներին, մենք ֆինանսական պարտավորություններ ունենք՝ պետք է վճարենք կոմունալ վճարները, վարձակալության գումարները, հոգանք մեքենայի ծախսերը, գնենք տարբեր ապրանքներ և այլն…

Ապրելու համար մենք պարտավոր ենք ֆինանսական գին վճարել, և դա մեր կյանքի իրողությունն է, որից ոչ ոք չի կարող փախչել։ Եվ երբեմն հենց միայն այս հոգսաշատ միտքը կարող է կլանել մյուս բոլոր մտքերը, գողանալ մեր ուրախությունը և փորձության ենթարկել մեր հավատը: Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք նաև ընկճվել մեր ուսերին ծանրացող ֆինանսական բեռից:

Սակայն Աստված Սաղմոս 132․15 խոսքում ասում է. «Օրհնելով պիտի օրհնեմ նրա կերակուրը և նրա աղքատներին պիտի կշտացնեմ հացով»։

Իսկ Ողբ Երեմիայի 3․22-23 հատվածում Աստծու Խոսքն ասում է. «Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է Քո հավատարմությունը»։

Բացի այն, որ ամեն բան մեր Տեր Աստծուն է պատկանում, ինչպես տեսանք երեկվա ուղերձում մեջբերված խոսքից, մեր Տերը նաև առատաձեռն Աստված է: Նա սիրում է, երբ հոգ է տանում Իր զավակների համար, երբ բաժնեկցում է Իր բարիքները կարիքի մեջ գտնվողների հետ և օրհնում է Իր Խոսքին հավատարիմ մարդկանց առատ օրհնություններով։ Նա ողորմած Աստված է, և Նրա գթությունը չունի սահմաններ։ 

Այո՛, Նրա ողորմությունները նոր են ամեն առավոտ։ Նա մեզ է պարգևել Իր Որդու հրաշափառ հայտնությունը։ Տեր Հիսուս Քրիստոսի իշխանությունն անվերապահորեն ընդունած յուրաքանչյուր ոք կհամաձայնի ինձ հետ, որ այս մեծ ողորմությունը պարզապես հավասարը չի կարող ունենալ մեր ողջ կյանքի ընթացքում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ամենայն խորությամբ և մանրամասնորեն գիտի քո բոլոր կարիքների մասին: Նա կարո՛ղ է և ուզո՛ւմ է հոգալ դրանք: Նա չի մոռացել քեզ և քեզ միայնակ չի թողնի քո կյանքի խնդիրներին դեմ հանդիման։ 

«․․․Տիրոջ աչքերը դիտում են ամբողջ երկիրը, որպեսզի զորացնի նրանց, որոնք ուղիղ սրտով հարում են Իրեն» (Բ Մնացորդաց 16.9):

Ես իմ ամբողջ էությամբ հավատում եմ, որ Աստված փնտրում է այնպիսի մարդկանց, որոնք պատրաստ են առատ ֆինանսական օրհնությունների։ Աստված փնտրում է այնպիսի մարդկանց, որոնք ուղիղ սրտով հարում են Իրեն։ Աստված բազմաթիվ խոստումներ ունի աստվածավախ ու հավատարիմ մարդկանց համար։ Ամուր բռնի՛ր Նրա խոստումները: Հավատարիմ եղի՛ր ֆինանսների հարցում Տեր Աստծու փոխանցած սկզբունքներին։ Ապրի՛ր Երկնքում գանձեր դիզելու համար, այլ ո՛չ թե այս աշխարհի չափանիշներով հարստանալու կամ ճոխության ժամանակավոր վայելքն ունենալու համար։ Եվ Նա՝ քո հոգատար երկնային Հայրը, կհոգա քո բոլոր կարիքները։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: