November-20

Գլխավոր | Հրաշքներ | Անցի՛ր աղոթքի կյանքի նոր չափողականության

Անցի՛ր աղոթքի կյանքի նոր չափողականության

Սիրելի՛ բարեկամ, Աստված սպասում է, որ քո աղոթքի կյանքը նոր հարթություն տեղափոխես։ Սաղմոս 4.1 խոսքում կարդում ենք. «Երբ կանչեմ, լսի՛ր ինձ, ո՛վ իմ արդարության Աստված. նեղության մեջ ազատեցիր ինձ, ողորմի՛ր ինձ և լսի՛ր իմ աղոթքը»։

Երբեմն մեզ կարող է թվալ, որ Աստված չի լսում մեր աղոթքներն ու աղաղակները։ Բախվելով Նրա լռությանը՝ մենք սկսում ենք ավելի ու ավելի խնդրել, աղաչել, ավելի ջերմեռանդ աղաղակել, նման այն սոված կամ վախեցած երեխային, որ բղավելով փնտրում է իր մայրիկին։ 

Մեր կյանքի ճգնաժամային պահերին մենք հե՛նց նման կերպ պետք է աղաղակենք մեր երկնային Հորը։ Եթե չգիտես՝ ինչից սկսել աղոթքդ, ապա ուղղակի աղոթիր սրտիցդ բխող անկեղծ խոսքերով։ Աստծո կամքն է, որ դու Իր հետ անկեղծ և ուղիղ լինես։ Նա նույնպես ուզում է խոսել քեզ հետ։ Եվ Նա տարբեր կերպերով կպատասխանի քեզ՝ քո օգնության աղաղակներին։ Սա անելու համար, Նա տարբեր միջոցներ կօգտագործի. 

  • Նա կարող է խոսել քեզ հետ քո կյանքի իրավիճակների միջոցով։ Նա կարող է քեզ որևէ միտք տալ, ինչ-որ ազդակ ուղարկել կամ ներսումդ որևէ զգացում դնել, որով քեզ ցույց կտա ելքը ստեղծված իրավիճակից։ 
  • Նա կարող է մարդիկ ուղարկել քո կյանք, որոնք կհաստատեն Աստծուց քեզ տրված մտքերն ու ուղղորդումը։ Ուշադի՛ր եղիր աստվածավախ մարդկանց ասած խոսքերին, այսինքն այն մարդկանց, ովքեր Աստծո կամքի մեջ են քայլում։ Ականջ դի՛ր հավատարիմ հովիվների և առողջ հոգևոր առաջնորդների խոսքերին։ 
  • Նա կարող է խոսել քեզ հետ Աստվածաշնչի միջոցով։ Սուրբ Գրքի մեկ խոսքը կարող է ջերմացնել քո սիրտը և ուղղորդել քեզ։ Այնուհետև աղոթքի մեջ կենտրոնացի՛ր այդ խոսքի շուրջ քո ունեցած մտքերի և Աստծո կամքի վրա։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ քեզ աղոթե՛լ ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես փափագում եմ լսել Քո ձայնը։ Ամեն անգամ, երբ Քեզ ավելի եմ մոտենում, ավելի ու ավելի եմ ցանկանում եմ հանձնվել Քո Սուրբ Հոգուն, որպեսզի կարողանամ կատարել Քո կամքն ու համահունչ լինել Քո ծրագրերին։ Սովորեցրո՛ւ ինձ, խնդրում եմ, աղոթել իմ սրտից բխած անկեղծ խոսքերով։ Սովորեցրո՛ւ ինձ նաև, որ լսեմ Քեզ և հնազանդվեմ իմ լսածին։ Աղոթում եմ և խնդրում  Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

Աստված փափագում է լսել քո աղոթքը։ Նա նաև ուզում է, որ դու լսես Իր պատասխանը։ Բա՛ց եղիր Նրա Խոսքի հանդեպ։ Եղի՛ր ուշադիր և սպասի՛ր Նրա խոսելուն։ Այսօր Աստված Ինքն է քեզ քաջալերելու։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ 

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: