332139

Գլխավոր | Հրաշքներ | Անհանգստանալու մեջ չկա ոչ մի տրամաբանություն։

Անհանգստանալու մեջ չկա ոչ մի տրամաբանություն։

Սիրելի բարեկամ, մենք շարունակում ենք Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը շարքը։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (‭‭Եսայիա‬ ‭41․10‬‬‬)։
Անհանգստանալը մարդկային բնույթի բնական մասն է կազմում։ Մի օր Տեր Հիսուսն ասաց Մարթային. «Մա՛րթա, Մա՛րթա, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված» (‭‭Ղուկաս‬ ‭10․41‬)։ 

Հաճախ մենք մեզ Մարթայի նման ենք պահում. անհանգստանում և հոգս ենք անում շատ բաների համար: Հաճախ մենք մեզ ճնշում ենք, որպեսզի անենք անհնարինը, և դա այն ժամանակ, երբ Տեր Հիսուսը մեզ շատ մոտ է՝ մեր տան մեջ ու մեր կողքին։

Այս հատվածում Մարթան միայն մեկ բան ուներ իր մտքում. լինել տան կատարյալ տնտեսուհի և ունենալ ամենալավ հյուրասիրությունն իր հյուրի հանդեպ։ Մարթան մոռացել էր, որ ճշմարիտ Տերը, որ այցելել էր իրենց տուն, իր պատվավոր Հյուրը, միայն Նա է ի վիճակի կատարելապես հոգալու իրենց բոլոր կարիքները։ Եվ փոխարենը գնալու Տեր Հիսուսի մոտ և ընդունելու Նրանից իր համար պատրաստված օգնությունը, Մարթան իրեն ծանրաբեռնել էր ծանր հոգսերով։ 

Ի՞նչ ընդհանրություն ունի այս պատմությունը իմ և քեզ հետ։ Մեզ անհանգստացնող բաների վրա կենտրոնանալու փոխարեն, մենք պետք է սովորենք կենտրոնալ հենց Տեր Հիսուսի վրա, քանի որ Տերն է հրաշքներ գործողը, հիվանդին բժշկողը, կապանքներից ազատագրողն ու կոտրված սրտերը վերականգնողը։ 

Եթե անելանելի իրավիճակում ես հայտնվել, կարևոր երկու քայլ կա, որոնք պետք է իրագործես. 

  • Մի՛ անհանգստացի՛ր։
  • Մի՛ ձգտիր լուծել խնդիրը միայնակ՝ առանց Տեր Հիսուսի միջամտության

Աստծո համար թանկ ու սիրելի բարեկամ, քո բոլոր խնդիրները հանձնի՛ր Տեր Հիսուսին,  որովհետև Նա անհնարինը հնարավոր դարձնող Տերն է։ Ինչո՞ւ թույլ չտաս, որ քո կյանքի Տերը՝ Հիսուս Քրիստոսը,  դառնա նաև քո տան Տերը և ունեցածի Կառավարիչը։ Այդպիսով, ամեն բան կլինի Նրա վերահսկողության ներքո. Դու կունենաս Աստծո ապահովության ներքո լինող կյանք, այնպիսի կյանք, որն Աստված կվերցնի ու կօգտագործի մյուս մարդկանց Իր սերն ու հոգատարությունը ցուցաբերելու համար․․․ Մի կյանք, որտեղ դու չես անհանգստանում այն ամենի համար, ինչը դուրս է քո վերահսկողության տիրույթից։ 

Տեր Հիսուսը սովորեցնում է մեզ. «Ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վրա ևս մեկ կանգուն ավելացնել…Արդ, վաղվա մասին հոգս մի՛ արեք, որովհետև վաղվա օրն ունի իր հոգսերը. յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավական են» (‭‭Մատթեոս‬ ‭6.27, 34‬‬

Անհանգստությունը չի երկարացնում քո կյանքը, այլ ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում։ Ուրեմն ի՞նչ օգուտ կարող է լինել անհանգստանալու մեջ։ Արա՛ այն ամենն, ինչը քեզնից է կախված՝ այն, ինչը կարող ես և քո ուժերի ու հնարավորությունների սահմաններում է, և թո՛ւյլ տուր Աստծուն, որ Նա էլ անի Իր բաժինը՝ այն, ինչը քեզ համար անհնարին է և քո վերահսկողությունից դուրս։ 

Աղոթում եմ, որ այսօր Աստծո Սուրբ Հոգին սովորեցնի քեզ քո հոգսերը Տեր Հիսուսին հանձնելու կարևորագույն դասը։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: