January-28

Գլխավոր | Հրաշքներ | Անգամ անապատի մեջ Աստված քո կողքին է․․․

Անգամ անապատի մեջ Աստված քո կողքին է․․․

Սիրելի՛ բարեկամ, Աստծո Խոսքը պատմում է Եգիպտոսի ստրկությունից ազատագրվելուց հետո Իսրայելի ժողովրդի զարմանալի մի ճանապարհորդության մասին, որը կարող էր տևել ընդամենը տասնմեկ օր (տե՛ս Բ Օրինաց 1.2 խոսքը), սակայն տևեց 40 տարի… Եվ միայն քառասուներորդ տարում էր, որ Աստված հայտարարեց.«Բավական է, որքան մնացիք այս սարում» (Բ Օրինաց 1.6):

Դրանից հետո Տերը վերահաստատում է նախկինում տված Իր խոստումը. «Ահա ձեզ եմ տվել այդ երկիրը, գնացե՛ք և ժառանգե՛ք այն երկիրը, որը Տերը երդվեց տալ ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին ու նրանցից հետո նրանց զավակներին» (Բ Օրենք 1.8):

Եթե դու անցնում ես կյանքի անապատային ընթացքով՝ լինի դա հիվանդություն, ամուսնալուծություն, գործազրկություն, պարտքեր, միայնություն, դեպրեսիա և այլն), ապա դա իրոք կարող է հուսահատեցնող լինել․․․ և հուսահատեցնող այն աստիճանի, որ մարդուն կարող է թվալ, թե Աստված մոռացել է իրեն: Այդ ժամանակ է, որ չարը մտքեր է ուղարկում, որոնք քո մտքում Աստծուց սիրված լինելու և մեր երկնային Հոր հոգատարության ու բարության հետ կապված լրջագույն կասկածներ կարող են առաջացնել։ 

Ես հաճախ եմ մարդկանց հորդորում ու սովորեցնում, որ Աստծուն «չզգալը» չի նշանակում, որ Նա բացակա է։ Աստված միշտ քո կողքին է։ Նա հետաքրքրված է քո կյանքով և ուզում է քեզ օգնել։ Նա եղել է, կա և միշտ կլինի քո կողքին: Տերը ուզում է վերակենդանացնել քո երազանքները և անգամ քո կյանքի ամենաչոր անապատային իրավիճակներում վերահաստատում է Իր խոստումները։ Նա լիառատ կյանքի և հաղթանակի ընթացք է պատրաստել քեզ համար: Նա հավատարիմ է ուխտի Իր բաժնին և սպասում, որ դու էլ հավատարիմ լինես Նրա կամքին քո հնազանդության մեջ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, անապատը քո երկիրը չէ։ Քեզ կաթ ու մեղր բխող երկիր է խոստացված։ Քննի՛ր քո ընթացքը։ Քննի՛ր քո վերաբերմունքը Աստծո կամքին։ Քննի՛ր քո վերաբերմունքը Աստվածաշնչին, որտեղ Աստված բացահայտում է Իր կամքը։ Քննի՛ր, թե որքանո՞վ ես կարևորում քո հանապազօրյա հոգևոր սնունդը Աստվածաշնչից վերցնելը և Քո վերցրած դասերն ու հայտնությունները գործնականում կիրառելը։ Քննի՛ր և շտկիր շավիղներդ։ 

Քեզ հիասքանչ օր եմ մաղթում և աղոթում եմ, որ ուժ և զորության նորոգում ընդունես Տիրոջ քաղցր ներկայության մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: