inbound6742794097932341113

Գլխավոր | Հրաշքներ | Ամենը հանուն մեկի…

Ամենը հանուն մեկի…

Ամենը հանուն մեկի…

Սիրելի՛ բարեկամ, ուզում եմ հիշեցնել, որ առաջիկա օրերի մեր ուղերձները հիմնված են լինելու Ջոն Բիվերի «Կործանել Կրիպտոնաքարը» գրքի հիման վրա:

Իր այս գրքում հեղինակը՝ Ջոն Բիվերը, նկարագրում է Միացյալ Նահանգների ռազմածովային հատուկ ստորաբաժանումների փորձը՝ նպատակ հետապնդելով ավելի հստակ գիտելիք փոխանցել մեզ՝ Քրիստոսի Մարմնի կարևորության մասին։

Ներկայացնելով իր ընկերներից մեկի փորձը՝ հեղինակը մեզ է փոխանցում ռազմածովային նավատորմի հատուկ նշանակության ջոկատի անդամների վերաբերմունքը միմյանց հանդեպ։ Մասնավորապես, նա մեջբերում է իր ընկերոջ հետևյալ խոսքերը․ «Մեր ստորաբաժանման յուրաքանչյուր զինվորի համար ամենավերջին մարդը, որի մասին ինքը հոգ պետք է տաներ, դա հենց ինքն էր»։ 

Ջոն Բիվերը այս առումով զուգահեռ է տանում Աստվածաշնչից և մեջբերում է Փիլիպպեցիս 2․4 խոսքը. «Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս»

Զինվորական նշված հատուկ ստորաբաժանման մեջ միմյանց հանդեպ վերաբերմունքի այս համեմատության մեջ մենք հստակ տեսնում ենք հետևյալ արմատական սկզբունքները.

  1. Ուրիշների շահը վեր է քո սեփական շահից,
       
  2. Դիմացինի հանդեպ քո վերաբերմունքը պետք է լինի ծառայի վերաբերմունք,
       
  3. Մյուսներին ավելի կարևորիր, քան քո անձը,    
       
  4. Հոգ տար մյուսների համար։    

Քրիստոսի մերօրյա աշակերտները՝ ես և դու, որպես Նրա Մարմնի անդամներ, նույնպես պետք է գործեն՝ որպես խավարի թագավորության դեմ անձնուրաց կերպով մարտնչող հատուկ ստորաբաժանման զինվորներ։ Այլ կերպ ասած, մենք պետք է գործենք որպես մեկ ամբողջություն՝ մեկ Մարմին։ Իրականությունն այն է, որ մենք իրապես պաշտպանված ու հաղթանակող կլինենք միայն այն դեպքում, երբ հոգ տանենք ու պաշտպանենք իրար։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու, անշուշտ, կարող ես հարցնել, թե ինչո՞ւ ես այս խոսքերը լսում և լսում դրանք հատկապես այս առավոտ։ Դու գուցե դեռ ամբողջովին չես գիտակցում քո կարևորությունը Աստծո այս զորավոր ընտանիքի մեջ, որը կոչվում է Եկեղեցի կամ Քրիստոսի Մարմին։ Սակայն, այնուամենայնիվ, դրանից չի փոխվում այն անհերքելի ճշմարտությունը, որ դու առանձնահատուկ դեր ունես Աստծո ծրագրի մեջ։ Դեր, որը հատուկ է միայն քեզ։ Առաքելություն, որի համար Աստված քեզ կյանք ու փրկություն է պարգևել։ Ես քեզ կոչ եմ անում խորհել այս մասին և չթերագնահատել այն դերն ու կանչվածությունը, որը Տերն է քեզ վստահել։

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Իմ երկնային Հա՛յր, ցույց տուր, թե ինչ ես ակնկալում ինձնից այն զարմանահրաշ Մարմնի մեջ, որը կառուցում ես Քո ամենագիտության և ամենակարողության շնորհիվ։ Սովորեցրո՛ւ ինձ ազատվել միայնակ գործելու հպարտությունից և Տեր Հիսուսի խոնարհության ու հեզության օրինակով հաղթահարել Քո զավակների հետ միաբանության ճանապարհին կանգնած բոլոր խոչընդոտները։ Ես ուզում եմ վստահելի և նվիրված զինակից լինել Քո մյուս զավակների՝ Քրիստոսով իմ եղբայրների ու  քույրերի համար։ Եվ խնդրում եմ Քեզ, որպեսզի առաջնորդես մեզ դեպի նորանոր հաղթանակներ հանուն Քո Արքայության և հանուն Քո սուրբ ու պատվական անունը փառավորելու։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Դու կարևոր մեկն ես Տիրոջ և Նրա եկեղեցու համար։ Ես վստահ եմ դրանում։ Իսկ դու՞․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: