April-3

Գլխավոր | Հրաշքներ | Աղոթքներդ բաց ծովում լողացող շշեր չպե՛տք է լինեն

Աղոթքներդ բաց ծովում լողացող շշեր չպե՛տք է լինեն

«Աղոթքը հավիտենականության մեջ ցանված խոսք է»:

Սիրելի՛ բարեկամ, երբևէ լսե՞լ ես, որ ժամանակին նավաբեկության ենթարկված նավաստիները օգնության կանչ պարունակող նամակներով շշեր էին գցում ծովի մեջ` հուսալով, որ ինչ-որ մեկը կգտնի ու կկարդա դրանք:

Երբևէ ունեցե՞լ ես այնպիսի զգացողություն, որ աղոթքներդ ասես բաց ծովի մեջ նետված օգնության կանչի ուղերձներ պարունակող շշեր լինեն: Եթե այդպես է, ապա քեզ հետաքրքիր կլինի աղոթքի մասին ստորև բերված մտորումներին ծանոթանալը, քանի որ իրական աղոթքը պարզ ու կենդանի զրույց է Աստծո հետ և Նրա կողմից լսված լինելու վստահություն է։ (Տե՛ս Առակաց 15․29, Սաղմոս 116․1-2 հատվածները)։

Ես սիրում եմ աղոթել: Ես սիրում եմ, երբ իմ աղոթքներն առ Աստված անգիր արած բառեր չեն և ոչ էլ ինչ-որ մեկի մտքերն ու շարադրած աղոթքների կրկնությունները։ Դրանք ավելի շատ Տեր Աստծու հետ իրական հաղորդակցության դրսևորումներ են: Երբ ես աղոթում եմ, ես զրուցում եմ իմ երկնային Հոր հետ և կարող եմ անկեղծորեն ասել Նրան այն ամենն, ինչ կա իմ սրտում:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այո՛, աղոթքը հավիտենության մեջ ցանված սերմ է: Աղոթքը քո սրտի մեջ եղածով քեզ Արարող Աստծո հետ կիսվելու պարգևն է: Երբ սիրտդ բացում ես Տեր Աստծու առջև, դրանով թույլ ես տալիս, որպեսզի Նա Իր Սուրբ Հոգու շնորհիվ կյանք լցնի քո մեջ:

Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի նախատոնական այս օրերին քեզ կոչ եմ անում խոսելու Տեր Աստծու հետ առանց վախի, ոչինչ չթաքցնելով և լիարժեք համոզված լինելով, որ Նա լսում է քեզ: Հավատա՛, որ Նա քո կողքին է։ Բացի՛ր սիրտդ Նրա առջև։ Դա սկզբում քեզ տարօրինակ կարող է թվալ, սակայն քո աղոթքները բաց ծովում լողացող շշեր չեն, որ անհասցե նետվել են՝ մի օր գտնվելու հույսով։ Քո աղոթքները լսելի են Աստծուն անմիջապես այն պահին, երբ արտաբերում ես դրանք։ Սկսի՛ր ապրել աղոթքի կենդանի հաղորդակցության այս զորավոր կյանքով։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: