Այսօր շարունակում ենք «Զորություն, որը կարող է փոխել աշխարհը» ուղերձների շարքը:
Տերունական աղոթքում, երբ Տեր Հիսուսը աշակերտներին սովորեցնում է աղոթել, Մաթևոս 6․10 խոսքում կարդում ենք․
«Քո Արքայությունը գա, Քո կամքը լինի ինչպես Երկնքում, այնպես էլ երկրի վրա»։
Այս խոսքերից հասկանում ենք, որ Աստծո կամքը երկրի վրա պետք է կատարելապես իրականանա․․․, ինչպես դա տեղի է ունենում Երկնքում։ Սակայն հաճախ տեսնում ենք նաև, որ երկրի վրա ապրող ոչ բոլոր մարդկանց կյանքում է Աստծո կամքը առաջնահերթություն հանդիսանում։
Իսկ ինչպիսի՞ն է այս հարցում քո մոտեցումը։ Ինչպե՞ս ես դու ծառայելո՞ւ Աստծուն և օրհնություն դառնալու քո շրջապատի մարդկանց համար: Այդ անելու ուղիներից մեկը աղոթքն է։ Աղոթքը հզոր զենք է: Աստծո հետ քո առանձնալալու ժամին բարեխոսիր մեր երկրի կրթական համակարգի, մեր երկրի իշխանությունների, բանակի ու զինվորականների, մեդիա ոլորտում, տնտեսական համակարգերում և տեխնոլգիական կառույցներում աշխատող մարդկանց համար, ինչպես նաև իմ և Աստծո մշակության դաշտի մեջ ներգրավված մյուս ծառայողների համար: Այս անելով՝ դու ոչ միայն խնդրում ես Աստծուն նշված առանցքային դիրքերում ներգրավված մարդկանց իմաստության ու աստվածավախության համար, այլև ազդում ես ինշխանությամբ օժտված մարդկանց կայացրած կարևոր որոշումների վրա, որպեսզի դրանք լինեն Աստծո կամքի համեմատ:
Այո՛, աղոթքը հզոր զենք է, որն օգնում է, որպեսզի Աստծո կամքը հաստատվի երկրի վրա։ Մի զենք, որը բոլորս կարող ենք օգտագործել: Աղոթե՛նք միասին և աղոթե՛նք անդադար։ Եկե՛ք փոխենք մեզ շրջապատող աշխարհը… Եկե՛ք աղոթե՛նք մարդկանց համար։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը