March-18 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աղոթք՝ Ավետարանի տարածման համար

Աղոթք՝ Ավետարանի տարածման համար

Տեր Աստծուն հավատացող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի Նրա հետ մտերմության։ Տեր Աստծու հետ անձնական հարաբերություն և մտերմություն ունեցող յուրաքանչյուր մարդ չի կարող չփափագել Նրան ծառայելուն։ Ուղերձների այս շարքը կրում է «Եթե ուզում ես արդյունավետ ծառայել Աստծուն» անվանումը։

«Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ, և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։ Բայց Տերը հավատարիմ է. Նա ձեզ կհաստատի և կպահի չարից։ Տիրոջով վստահություն ունենք ձեզ վրա, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, անում եք ու կանեք։ Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծու սերն ու Քրիստոսի համբերությունը» (Բ Թեսաղոնիկեցիս 3.1-5

Սիրելի՛ բարեկամ, Աստծուն ծառայելու փափագ ունեցող յուրաքանչյուր մարդու կյանքում անխուսափելի են դժվարություններն ու խոչընդոտները։ Մենք՝ Աստծուն հավատացողներս, որ մեր կյանքը նվիրել ենք Քրիստոսի աշակերտի կյանքով ապրելուն, պետք է հստակ գիտակցենք, որ գտնվում ենք հոգևոր պատերազմի մեջ։ 

Հոգևոր պատերազմի կարևորագույն զենքերից մեկը աղոթքն է։ Եթե դու որոշել ես ծառայել Աստծուն, ապա օրինակ վերցրու Պողոս առաքյալից, որը խնդրում էր եկեղեցու հավատացյալներին, որպեսզի վերջիններս աղոթեն իր գործակիցների և  իր համար։ Ավետարանը տարածելու Նրա փափագը բխում էր Տեր Աստծու հետ ունեցած մտերմությունից։ 

Պողոս առաքյալն իր ողջ սրտով փափագում էր մարդկանց փրկությանը։ Նա գիտեր և հասկանում էր հոգևոր իրականությունը։ Ամեն մի մարդու կորուստը մեծ ցավ էր նրա համար, քանի որ նա զգում էր Տեր Աստծու ցավը դեպի կորուստ գնացող յուրաքանչյուր մարդու համար։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու հավատո՞ւմ ես Աստծուն։ Դու հավատո՞ւմ ես Նրա Խոսքին։ Դու փափագո՞ւմ ես Նրա հետ մտերմությանը։ Եթե այո, ապա Տեր Աստծու հետ մտերմության ապացույցը Նրա սիրտը զգալու ունակությունն է։ 

Դու զգո՞ւմ ես Նրա սրտի ցավը քո շրջապատի չփրկված մարդկանց համար։ Այդ ցավը քեզ մղո՞ւմ է Տիրոջ Խոսքը տարածելու օրհնյալ առաքելության մեջ մտնելուն։ Արդյոք դու քո ողջ էությամբ փափագո՞ւմ ես Տեր Հիսուս Քրիստոսի վկայությունը տարածել քո շրջապատում՝ պատմել մարդկանց Նրա իրական լինելու և քո կյանքում Նրա գործած գործերի մասին։ 

Ես ուզում եմ քեզ խնդրել, որ աղոթես ինձ համար, որպեսզի իմ և իմ ծառայակիցների միջոցով Տիրոջ Խոսքը անխափան ու զորավոր կերպով տարածվի և ամենուր Տեր Հիսուսի անունը փառավորվի։ 

Եվ եթե թույլ կտաս, նաև քեզ համար եմ ուզում աղոթել, որպեսզի քո միջոցով էլ Աստծու Խոսքն ու Քրիստոսի վկայությունն ամենուր տարածվեն ու շատ շատերի ապաշխարությամբ Տեր Հիսուսի անունը փառավորվի քո ծառայության և վկայությունների շնորհիվ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: