Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։
Քո կյանքը կարող է փոխակերպել մյուսների կյանքը
Աստված չի պահանջում, որ դու կատարյալ լինես։ Նա ակնկալում է, որ դու անկեղծ կլինես։ Նրա ձեռքը ուղեկցելու է քեզ, որպեսզի օգնի քեզ իրականացնելու Իր կամքն այս երկրի վրա:
Քաջալերելը սիրո դրսևորում է
Կարող ես խոսել Աստծո սիրո մասին։ Կարող ես քո սեփական կյանքի վկայությունը փոխանցել, որը համապատասխան է նրանց կյանքի ներկա իրավիճակին։
Դու ծնվել ես, որպեսզի քո միջոցով դրսևորվի Տեր Աստծո սերը
Աստված քեզ առաջարկում է դառնալ Իր օրհնության միջոցը մյուսների կյանքում՝ Նրա կողմից քեզ տրված պարգևների կիրառության շնորհիվ։
Դու զորավոր ներուժ ունես
Նվիրվի՛ր հոգևոր կյանքին որպես իրական քրիստոնյա, որը ձգտում է ապրել ըստ Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքների։ Դարձի՛ր զգայուն Նրա Խոսքի և Նրա Հոգու հանդեպ։
Քո կյանքը նպատակ ունի
Աստված մեզնից յուրաքանչյուրին հատուկ նպատակի համար է արարել, և այդ նպատակը մենք չենք կարող բացահայտել առանց Տեր Աստծո հետ մտերիմ հարաբերություն ունենալու։
Առաջ ընթացի՛ր ամուր վստահությամբ
Եվ հենց ճնշումների ու փորձությունների նման ժամանակներում է, որ մենք պետք է մեր սիրտն ու միտքը ամուր կերպով խարսխենք մեր Տեր Աստծու և Նրա խոստումների վրա (տե՛ս Եփեսացիս 6.13 խոսքը)։
Ազատվիր քննադատության հոգուց
Հետևի՛ր մտքերիդ և քո շուրթերից դուրս եկող խոսքերին։ Աստվածաշունչն ասում է, որ դրանք պետք է համեմված լինեն քաղցրությամբ և հոգևոր ամրություն պարգևեն դրանք լսողներին:
Աստծո թանկարժեք նվերը
Խոստովանի՛ր Աստծուն քո խնդիրը, որոշում կայացրո՛ւ, որ շտկես իրավիճակը, աղոթի՛ր, որ Աստված զորություն տա քեզ, և Նա կազատի քեզ քո խնդրից ու ճանապարհ կբացի Իր օրհնությունների համար:
Նվիրվի՛ր հաղթական կյանք ապրելուն
Աստված մեզնից յուրաքանչյուրի համար լավագույնն է ցանկանում. Նա ցանկանում է մեզ ազատել մեր բոլոր նեղություններից;