հրաշքներ

Գլխավոր | հրաշքներ

Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։

Նա ամեն բան նախապես հոգացել է

Վստահի՛ր Աստծուն։ Նրա ծրագրերը քո համար խաղաղության ծրագրեր են, իսկ Նրա կամքը՝ բարի, հաճելի և կատարյալ։ 

Տերը պաշտպանում ու պահում է քեզ

Առաջ շարժվի՛ր առանց վախի հենց այն ծրագրով ու նախանշած ուղիներով, որն Աստված է պատրաստել քեզ համար։

Ինչպե՞ս ազատվել մյուսների կարծիքի գերությունից

Այլևս կարիք չկա որևէ մեկին ապացուցելու քո արժանիքները: Անկախ քո կարգավիճակից, զբաղեցրած դիրքից, կրթությունից և ունեցվածքի ու ազդեցության չափերից, դու հստակ պետք է իմանաս, որ Աստված սիրում է քեզ: Դու առանձնահատուկ ես Նրա համար և անկրկնելի։

Դու հատուկ տեղ ունես Տեր Աստծո սրտում

Աստված այնքա՜ն մեծ սիրտ ունի, որ բոլորի համար միշտ էլ տեղ կա անսահման մեծ սիրով լեցուն այդ սրտում։ 

Դու իրական հրաշք ես

Դու  սխալմունք չես և ոչ էլ պատահականության արդյունք, այլ Տեր Աստծո ընտրությունն ես և Նրա սիրո արդյունքն ու հետևանքը:

Դու անկրկնելի ես

Ավելի լավ է սովորես քեզ տեսնել այնպիսին, ինչպիսին Աստված է քեզ տեսնում: Նա քեզ հատուկ կերպով է ստեղծել՝ յուրահատուկ առանձնահատկություններով, տաղանդներով և շնորհներով:

Դու գեղեցիկ հոգի ունես

Անկախ նրանից, թե քեզ դուր է գալիս այն, ինչ տեսնում ես հայելու մեջ, թե ոչ, դու Աստծո ստեղծագործությունն ես:

Դու առանձնահատուկ և թանկ անձնավորություն ես⭐️

Ժամանակն է, որ դադարես քեզ տեսնել մարդկանց գնահատականների տեսանկյունից և սովորես քեզ գնահատել քո հանդեպ Տեր Աստծո ունեցած վերաբերմունքի հիման վրա։

Սովորի՛ր ինքդ քեզ քաջալերել

Դժվար ժամանակներում ինքդ քեզ քաջալերելու և ամրացնելու քո կարողությունը հավասարազոր է Տիրոջ հետ ունեցած քո մտերմության չափին: