Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։
Ուժասպա՞ռ ես եղել․․․
Աստծու Խոսքը կարդալն ու աղոթելը նույնքան անհրաժեշտ են մեզ համար, որքան սնվելը, քնելն ու շնչելը:
Եթե ունես վախեր և անհանգստություններ․․․
Սիրելի՛ բարեկամ, այսօր հրավիրում եմ քեզ ընթերցել և սրտով ընդունել այս հատուկ ուղերձը, որը կազմված է աստվածաշնչյան խոսքերի հիման վրա և, հավատում եմ, որ Տիրոջ խոսքն է՝ ուղղված քեզ քո…
Հաղթանակի գաղտնիքը
Քո հավատքը քեզ կարող է հաղթող դարձնել ցանկացած իրավիճակում և ցանկացած տարիքում։ Սա այն զորությունն է, որն Աստված շնորհել է քեզ։ Այն զորությունը, որով Նա նորովի օժտում է քեզ այսօր:
Քանի դեռ չի եկել մեր լռության օրը
Քո անձնական վկայության պատմության մեջ մեծ զորություն կլինի, եթե անկեղծորեն վկայես ճշմարտությունը քո կյանքում Տեր Հիսուս Քրիստոսի արած գործերի մասին։
Ո՞ւմ ես ընտրելու
Եթե աշխարհի որդիները գովում ու գովաբանում են անկատար ու սխալական արարածներին և մարդկանց ներգրավում իրենց բանակի մեջ, ապա որքա՜ն առավել մենք կարող ենք մարդկանց առաջ գովել ու գովաբանել կատարյալ ու անսխալական Տիրոջը։
Իսկ դու հանձնե՞լ ես հավատքի քննությունը
Քաջալերում եմ քեզ չշփոթվել ու չվախենալ, այլ քո անհանգստությունը և գուցե անգամ քո անհավատությունը՝ հավատալու հետ կապված քո դժվարությունները, հանձնել Տեր Աստծու ձեռքերի մեջ՝ Մեկի, Ով չի դատապարտում քեզ, այլ սպասում է, որ Իրեն վստահես քո կյանքն ու քո կյանքի բոլոր իրավիճակները։
Դու կարող ես ամե՛ն բան վստահել Աստծուն
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, վստահի՛ր Աստծուն քո ողջ էությամբ։ Տերը լիովին կապահովի քեզ այն ամենով, ինչից դու հանուն Նրա և Նրա հանդեպ քո սիրո հրաժարվել ես քո կյանքում։
Քո ամենաթանկ գանձը
Հավատքը քո զորեղ և անսասան խարիսխն է այստեղ՝ այս երկրի վրա, այս ժամանակավոր կյանքի մեր պանդխտության օրերում:
Գնա՛ և սեր տարածի՛ր այսօր
Ուզում եմ իմանաս, որ դու շա՜տ մեծ արժեք ունես Տեր Հիսուսի աչքերում: Քո կյանքը թանկ է ու անգին է Նրա համար։