Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։
Քո կյանքի համար Աստծո խոստումները ճանապարհին են
Աստված երբեք չի թողնում մեզ ձեռնունայն և անորոշության մեջ: Նա կիրագործի այն ամենն, ինչ ասել է:
Համեմատվելը գողանում է քո ապագան:
Սիրելի բարեկա՛մ, արդյոք լսե՞լ ես հետևյալ արտահայտությունը. «Հարևանի այգու ծառը միշտ ավելի պտղաբեր է թվում»: Այս արտահայտությունը գործածվում է, երբ որևէ մեկը ենթադրում է, որ իր ցանկապատի մյուս կողմում՝ իր հարևանի մոտ, ամեն բան շատ ավելի ավելի լավ է, քան իր մոտ:
Աստծո խոստումները քեզ համար են
«Բոլոր այն խոստումները, որոնք Աստված տվել է քո կյանքի համար, անպայման կատարվելու են»:
Մեր խոնարհ Արքան… լավագույն առաջնորդն է
«․․․ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ Իրեն ծառայեն, այլ որպեսզի Ինքը ծառայի և շատերի փոխարեն Իր կյանքը որպես փրկագին տա» (Մատթեոս 20.28):
Ավելի լավ է երազել ու ձախողվել, քան դադարել երազելուց
Մենք բոլորս ունենք երազանքներ: Եվ, բնականաբար, հույս ունենք, որ մի օր դրանք կիրականանան: Այո՛, երազանքը երբեք իր իրական արժեքը չի ունենա, եթե այն մի օր չդառնա իրականություն․․․
Աղոթքը հզոր զենք է:
Ինչպե՞ս ես դու ծառայելո՞ւ Աստծուն և օրհնություն դառնալու քո շրջապատի մարդկանց համար: Այդ անելու ուղիներից մեկը աղոթքն է։ Աղոթքը հզոր զենք է:
Աստծուն ծառայի՛ր ստեղծագործ կերպով
Իսկ քեզ ի՞նչ տաղանդներ ու շնորհներ է պարգևել Աստված։ Գուցե երգո՞ւմ ես, նվագում, որևէ երաժշտական գործիք, նկարում ես, կամ գրելու տաղանդ ունես․․․
Փոքր սերմը կարող է մեծ ծառի վերածվել
Աստված հաճախ մեծ բաների համար մեր աղոթքներին պատասխանում է մեզ փոքր սերմեր պարգևելով: Այլ կերպ ասած, մեր խնդրած մեծ ծառի փոխարեն, Նա մեզ տալիս է այդ ծառի սեմը: Սա մեզ թույլ է տալիս, որպեսզի որպես անհատներ աճենք այդ սերմի հետ միասին:
Դու կարող ես փոխել պատմության ընթացքը:
Հովսեփը դարձավ Եգիպտոսի կառավարիչը, երբ նույնիսկ եգիպտացի չէր: Դանիելը դարձավ առաջնորդ ու կառավարիչ և հայտնի էր իր իմաստությամբ ու հարգված՝ Բաբելոնի արքունիքում, երբ ընդամենը մի օտարական ստրուկ էր այդ երկրում: Եսթերը, ով պարզապես մի երիտասարդ հրեա աղջիկ էր, դարձավ թագուհի այն կայսրության մեջ, որտեղ իր ժողովուրդը գերի էր տարվել: