հրաշքներ

Գլխավոր | հրաշքներ

Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։

Եղի՛ր քաջ և քաջալերվի՛ր

Այո՛, հենց Ինքն՝ Աստված քեզ հետ է․ Նա գնում է քո առջևից և պաշտպանում քո թիկունքը։ Զորացի՛ր և գործի՛ր հանուն Նրա և Նրա Արքայության գործի։ 

Աստված անձամբ է քեզ պարգևատրելու

Աստված սիրում է, երբ Իր զավակները նվիրվում են Իրեն..․ Ես քաջալերում եմ քեզ հանուն Նրա և Նրա գործի ներդնել քո կյանքի լավագույնը…

«Փոքր քայլերը» շատ կարևոր են

Իրականում, գործողությունները, որոնք դու ձեռնարկում ես, վերաբերմունքն ու հավատարմությունը, որոնք ի ցույց ես դնում, հանդիսանում են քո ապագայի հիմքը։  

Աստված իրո՞ք բարի է

Աստված բարի է։ Նա սիրում է քեզ։ Եթե անգամ դեռ չենք տեսնում Նրա ծրագրի վերջնանպատակը, մենք պետք է կատարելապես վստահենք Նրան։

Լսի՛ր Սուրբ Հոգու ձայնը

Տեր Հիսուսը շարունակաբար ներշնչվելու էր Սուրբ Հոգուց՝ միշտ զգայուն մնալով Նրա ձայնի և ուղղորդման հանդեպ:

Դու անկասկա՛ծ հաջողվելու ես

Աստծո օգնությամբ դու կարող ես դառնալ այնպիսին, ինչպիսին Նա՛ է ուզում քեզ տեսնել։ Դու կարող ես հաղթահարել քո կյանքի դժվարությունները, խնդիրներն ու բնավորության վատ գծերը։

Նա ամեն բան նախապես հոգացել է

Վստահի՛ր Աստծուն։ Նրա ծրագրերը քո համար խաղաղության ծրագրեր են, իսկ Նրա կամքը՝ բարի, հաճելի և կատարյալ։ 

Տերը պաշտպանում ու պահում է քեզ

Առաջ շարժվի՛ր առանց վախի հենց այն ծրագրով ու նախանշած ուղիներով, որն Աստված է պատրաստել քեզ համար։

Ինչպե՞ս ազատվել մյուսների կարծիքի գերությունից

Այլևս կարիք չկա որևէ մեկին ապացուցելու քո արժանիքները: Անկախ քո կարգավիճակից, զբաղեցրած դիրքից, կրթությունից և ունեցվածքի ու ազդեցության չափերից, դու հստակ պետք է իմանաս, որ Աստված սիրում է քեզ: Դու առանձնահատուկ ես Նրա համար և անկրկնելի։