Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։
Ուղղորդում աղոթքի կյանքիդ համար
Աստվածաշնչից որևէ հատված ընտրիր, որը քաջալերանք կփոխանցի քո սրտին և ողջ օրվա ընթացքում պարբերաբար մտածիր այդ խոսքերի շուրջ։
Լռության արժեքը
Աստծո Սուրբ Հոգին այնքա՜ն շատ բան ունի մեզ հայտնելու… Սակայն արդյոք պատրա՞ստ ես հանուն Նրա ձայնը լսելու փակելու հեռախոսիդ բոլոր հավելվածները․․․
Իսկ դու առավոտյա՞ն մարդ ես․․․
Մեր օրն այնքա՜ն արագ է անցնում՝ լի անսպասելի իրադարձություններով ու գործերով․․․ Սակայն Տերը կանչում է մեզ մինչև օրվա թոհուբոհի մեջ ընկղմվելը մեր սրտերը դնելու Նրա սրտի հաճախականության վրա։
Եղի՛ր համարձակ քո կոչմանն արձագանքելու հարցում
Աստծո կանչին պատասխանելու համար նախ պետք է կարողանալ տեսնել ու հասկանալ, թե ինչ է Աստված պահանջում քեզնից որպես քո սիրո և հնազանդության դրսևորում:
Եղի՛ր համարձակ առաջին քայլի մեջ
Շարունակի՛ր առաջ ընթանալ, որքան էլ նեղ ու դժվարին լինի ճամփան։
Եղի՛ր համարձակ ամենուր և ամեն ինչի մեջ
Աստված փափագում է մեծամեծ գործեր անել քո կյանքում և քո միջոցով՝ մյուսների կյանքում։ Սակայն Աստծուն վստահելու համար մարդը պետք է համարձակություն ունենա։
Եղի՛ր համարձակ քո կյանքում ներդրում ունենալու հարցում
Աստված Իր զավակներին պարգևներ ու տաղանդներ է շնորհել։ Եվ որպես Աստծո զավակներ մեզ տրված բոլոր պարգևները պատկանում են Տիրոջը։
Եղի՛ր համարձակ հստակ լինելու հարցում
Եթե հավատում ես Քրիստոսին և որոշում ես կայացրել ապրելու Նրա փոխանցած սկզբուքներով, ապա դու Աստծո ընտանիքի մի մասնիկն ես։ Եվ քո երկնային Հայրը մեծ փափագով սպասում է, որպեսզի Իրենից խնդրես, որ միջամտի ու օգնի քեզ քո ցանկացած հոգսի պարագայում։
Եղի՛ր համարձակ փոքր բաների մեջ
Հավատքի կյանքը քաջության կյանք է։ Սակայն քո քաջության որոշումներն ու քայլերը դու կարող ես սկսել նախ փոքր բաներից։ Քչի մեջ հավատարիմ լինելը ճանապարհ է բացում ավելի զորավոր բաների համար։