Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։
Խաղաղություն գտի՛ր ամեն ժամանակ և ցանկացած իրավիճակում
Դավանի՛ր խոսքով, դավանի՛ր քո որոշումներով, դավանի՛ր քո վարքագծով ու գործերով և կտեսնես, թե ինչպես է մարդկային հասկացողությունից վեր երկնային այդ խաղաղությունը հաստատվում քո սրտի մեջ։
Ընտրի՛ր լավագույնը
Անարդարության բախվելիս՝ ընտրի՛ր ներելը։ Չարախոսության բախվելիս՝ արձագանքի՛ր սիրով։
Դու ունես երկնային Մարզիչ
Քո Հայրը քեզ պատրաստում է հաղթանակներով լեցուն ապագայիդ համար։ Նա գիտի, թե ինչի ես ունակ ու թե ինչ ծանրաբեռնվածության կարող ես դիմանալ։
Քո իրավիճակը հանձնի՛ր Աստծո ձեռքերի մեջ
Ծանր ժամանակներում մենք հնարավորություն ենք ստանում Աստծուն նորովի տեսնելու և ճանաչելու։
Լսի՛ր, քաջալերի՛ր և ունեցի՛ր սիրո վերաբերմունք
Մի պահ կանգ առ և ուշադիր լսիր։ Դու կլսես Հորը, Նրա ձայնը, կզգաս Նրա սիրտը։ Իհարկե, Նա սիրում է քեզ…
Աստված միշտ պահում է քեզ տված Իր խոստումները
Վախերիդ առաջ փակի՛ր հնարավոր բոլոր դռները։ Եղի՛ր կարգապահ հավատացյալ և Աստծո գործի հավատարիմ մշակ, ու վստահաբար կարող եմ ասել, որ տեսնելու ես Աստծո խոստումների իրականացումը քո կյանքում։
Զարգացրո՛ւ քո մեջ Տեր Հիսուսի սիրտը
Քո միջոցով հնչում են այն երանգները, որոնք բխում են Աստծո էությունից։ Դու արձակում ես Տիրոջ նվագած մեղեդին Նրա համար է և Նրա նման։ Դու արտացոլում ես Նրա սիրտը։
Տեր Հիսուսն ապրում է քո մեջ
Եթե Քրիստոսի Հոգին քո մեջ է բնակվում, ապա Նրա կյանքը մեր մեջ պետք է տեսանելի լինի և շոշափելի կերպով զգացվի, որտեղ էլ որ գտնվես և ինչ գործ էլ, որ անելիս լինես։
Թո՛ւյլ տուր, որ Աստված տիրի քո կյանքում
Եվ եթե Աստծուն հանձնած հոգսերդ անմիջապես չստանան իրենց լուծումը, ապա կրկին շնորհակալություն հայտնիր Նրան, որովհետև Նա զորացնում է քեզ քո կյանքի ցանկացած իրավիճակում, և Նրա օգնությունը չի ուշանա։