հրաշքներ

Գլխավոր | հրաշքներ

Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։

Դու միշտ հաղթող կլինես

Նա գնեց քեզ խավարի ստրկության կապանքներից և օրհնեց քեզ հավերժության համար: Եվ ոչինչը՝ ո՛չ մի տառապանք կամ դժվարություն, ո՛չ մի արհավիրք կամ կյանքի սխալ ընթացք երբե՛ք ու երբե՛ք չի կարող բաժանել քեզ Նրա անսահման մեծ սիրուց:

Աստված արդարացնում է քեզ

Վստահի՛ր Նրա ներմանն ու արդարացմանը և վայելի՛ր կյանքը Տեր Հիսուս Քրիստոսի պարգևած ազատության մեջ։

Բոլոր գանձերից ամենաթանկը Աստծո Խոսքն է

Այո՛, Աստվածաշունչն ամենաթանկ գանձն է, որ Աստված պարգևել է մարդկությանը։ Այն գրվել է Աստծո Սուրբ Հոգով։ Իսկ Սուրբ Հոգին ուղարկվել է Երկնքից, որպեսզի  մխիթարի  և սովորեցնի այն ամենը, ինչը փոխանցվել է Քրիստոսի աշակերտներին (տե՛ս Հովհաննես 14.26 խոսքը)։

Խաղաղությունը քո ժառանգությունն է

Նա ուզում է, որ դու ապրես Իր խաղաղությամբ լեցուն կյանքով:

Դու փառավոր ժառանգություն ունես

Ժամանա՛կն է, որ մուտք գործես Քրիստոսի աշակերտի քո ժառանգության մեջ, եթե իհարկե որոշել ես ապրել Աստծո Խոսքի ուսուցանած սկզբունքներին համահունչ կյանքով։ 

Հեռվից անձրևաբեր ամպ է երևում․․․

Աղոթի՛ր ու սպասի՛ր, և Աստված կուղարկի Իր ամպը

Մի՛ վախեցիր և մի՛ հուսահատվիր

Տերը գիտի մեր զգացողությունները, և Նա գիտի, որ մենք կարող ենք նաև վախեր ու անհանգստություններ ունենալ: Նա գիտի, որ մենք կարող ենք թաքնվել վախի հետևում, երբ Տեր Աստծո ծրագրերը մեզ համար չափազանց մեծ են թվում:

Ո՞րն էր քո առաջին միտքը, երբ արթնացար այս առավոտ

Արդյոք անհամբեր սպասո՞ւմ ես բացվող օրվա իրադարձություններին և ուրախանում այն հնարավորություններով, որը Տերն է պատրաստել քեզ համար։ 

Հարցրո՛ւ Աստծու Սուրբ Հոգուն․․․

Շնորհակալ եմ, Տե՛ր, Քո սիրո և խաղաղության համար, որ հեղվում է իմ սրտի մեջ իմ ապաշխարությանը զուգահեռ։ Շնորհակալ եմ, որ իմ հավատքն ու վստահությունը Քո հանդեպ կրկին աճում է և ամրանում: