Աստվածաշունչը լի է հրաշքներով, որոնք խոսում են կենդանի Աստծո մասին։ Նա Աստված է, Ով անհնարինը դարձնում է հնարավոր։ Նա ամեն բան դեպի բարին է դարձնում։ Եվ Նա ուզում է օրհնել քեզ։ Քո հրաշքն` ամեն օր-ը քեզ կօգնի մեծացնել հավատքդ և զգալ Աստծո ներկայությունն ու զորությունը։
Դու սպառազինված ես ընդդեմ քո կյանք այցելած դժվարությունների
Հավատում եմ, որ եթե հայացքդ ուղղես Աստծուն և Նրա առջև ուղղես ճանապարհներդ․․․, եթե քո ամբողջ սրտով դեպի Տերը դառնաս և կյանքիդ ընթացքը համապատասխանեցնես Նրա կամքին, ապա երկար օրեր ես ունենալու, որոնց մեջ տեսնելու ես Տեր Աստծո խաղաղությունը և սրտիդ մեջ վայելելու ես Նրա երկնային ուրախությունը։
Հավատքն ամրանում է՝ նման մարդու մկաններին
Ինչպես մարդը չի կարող ապրել, եթե դադարի սրտի աշխատանքը, այնպես էլ՝ անհնար է Քրիստոսի հետևորդ լինել առանց կենդանի և գործող հավատքի։
Երկնային Հոր տեսանկյունը դարձրո՛ւ քո սեփականը
Մեր կյանք այցելած խնդիրների, դժվարությունների և անգամ արհավիրքների պարագայում մենք պետք է սովորենք մնալ հանդարտ և, վստահելով Աստծուն մեր բոլոր հոգսերը հանձնենք Նրան։
Պատրաստվիր դե՛ն նետելու քո հնամաշ հանդերձները
Սակայն կա մի կարևոր պայման՝ մե՛նք պետք է որոշում կայացնենք մեր վրայից հին հանդերձները հանելու և նորը հագնելու առումով։ Աստված առաջարկում է, բայց որոշողը մենք ենք։
Քո ճակատագիրը կարո՛ղ է փոխվել
Իսկ ի՞նչ կլինի, եթե հաստատուն որոշում կայացնես և թույլ տաս Տեր Աստծուն փոխելու ճակատագիրդ․․․ Նա սիրում է քեզ։
Ընդունի՛ր քո երկնային Հոր հրահանգները
Նա ամեն օր քեզ է սպասում աղոթքիդ ծածուկ սենյակում, որպեսզի այնտեղ՝ քեզ հետ հանդիպման այդ ծածուկ վայրում, Իր կյանքը լցնի քո էության մեջ և Իր սիրտը բացի քեզ համար։
Թո՛ղ քո փառաբանության անուշ բույրը վեր բարձրանա․․․
Աղոթքը ո՛չ թե անգիր արած կամ ընթերցած ճիշտ, գեղեցիկ կամ կախարդական բառերի համադրումն է, այլ քո սրտից բխած անկեղծ խոսքերի միջոցով քո զգացմունքներն Աստծու առջև բացելն է՝ քո անկեղծ զրույցը Տեր Աստծու հետ, ինչի շնորհիվ մոտենում ու մտերմանում ես քո Արարչի հետ։
Քո ինքնաթիռի օդաչուն հմուտ է և վստահելի
Աստված հոգատար Հոր պես կամենում է օգնել քեզ անգամ քո աչքին աննշան թվացող հարցերում, քանի որ Նա սիրում է քեզ և Նրա աչքից չի վրիպում կյանքիդ ոչ մի մանրուք։
Ո՞վ է փառքի Թագավորը
Դու կարող ես նվիրվել Աստծուն խորապես ճանաչելուն, և, այդուհանդերձ, քո ողջ կյանքը բավարար չի լինի Նրան ամբողջությամբ ճանաչելու համար։