July-12

Գլխավոր | Հրաշքներ | Քրիստոսի աշակերտը քաջալերում է մյուսներին

Քրիստոսի աշակերտը քաջալերում է մյուսներին

Սիրելի՛ բարեկամ, որպես Քրիստոսի աշակերտներ՝ մենք պետք է մյուսներին օգնենք ու քաջալերենք, երբ նրանք իրենց կյանքում կամ հավատքի ընթացքի մեջ բախվում են խնդիրների ու դժվարությունների։ Մենք պետք է ամեն օր ինքներս մեզ տանք այս հարցը․ «Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի այսօր ինչ-որ մեկին քաջալերեմ»։ Մենք պետք է աղոթենք և լցվենք սպասումով ու ակնկալիքով, որ Տերը կառաջնորդի մեզ և համապատասխան մարդկանց կհանդիպեցնի, կհիշեցնի կամ որևէ այլ կերպ հնարավորություն կընձեռի, որպեսզի քաջալերենք Իր սիրելի զավակներին, որոնք մեր խրախուսական խոսքերի կարիքն ունեն։ 

Աստվածաշնչում գրված է. «Տեր Աստված ինձ ուսյալների լեզու է տվել, որպեսզի գիտենամ հոգնածին օգնել խոսքով։ Ամեն առավոտ Նա արթնացնում է, արթնացնում է իմ ականջը, որպեսզի լսեմ, ինչպես լսում են սովորողները» (‭Եսայիա‬ ‭50.4):‬

Մի քանի օր առաջ ես առաջարկեցի «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի ընթերցողներին գրել ինձ, եթե աղոթքի կարիք ունեն, և բազմաթիվ նամակներ ստացա։ Ինձ շատ դուր է գալիս ամենօրյա հաղորդակցության այս ձևը։ Եվ ես ուզում եմ այսօր էլ մի առաջարկով դիմել քեզ։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ամեն առավոտ քո աղոթքի մեջ փորձիր լսել, թե ինչ է քեզ ասում Աստված այն մասին, թե տվյալ օրը ո՛վ ունի քո քաջալերանքի կարիքը, ինչպե՛ս կարող ես խոսել ու քաջալերել տվյալ մարդուն կամ այն մարդկանց, ում Տերը այդ օրվա ընթացքում կհանդիպեցնի քեզ։ Որպես Քրիստոսի աշակերտ՝ դու պետք է միշտ պատրաստ լինես լսելու Աստծուն, Նրա Խոսքը, Նրա առաջնորդությունը, Նրա պատվերները… Եվ հավատա՛, երբ դու սա անես, Տերը Ինքը քեզ քաջալերանքի խոսքեր կտա։ 😊

Հաճախ, երբ խոսում եմ Տեր Աստծու հետ, հանկարծ սկսում եմ մտածել որևէ կոնկրետ մարդու մասին… Հավատում եմ, որ Սուրբ Հոգին է այդ կերպ ինձ ասում. «Քաջալերի՛ր նրան այսօր» կամ «Նամակ գրի՛ր այս մարդուն» և այլն։ 

Վերջերս էր, երբ հանկարծ հիշեցի իմ ընկերներից մեկին ու անմիջապես զանգեցի նրան, և պարզվեց, որ նա խնդիրների մեջ էր հայտնվել։ Կարո՞ղ ես պատկերացնել, որ հենց միայն իմ զանգելը նրան արդեն իսկ քաջալերանք էր Աստծուց, որ Տերը հոգ է տանում իր համար և հուշել է ինձ, որ հետաքրքրվեմ ու զանգեմ նրան օգնելու նպատակով։

Այսպիսով, եթե Աստծուց հուշում ես զգում որևէ մեկի համար, ապա զանգիր նրան կամ կարճ հաղորդագրություն ուղարկիր։ Այս պարզ որոշումը կարող է մեծ փոփոխություն բերել։ Դա իրո՛ք այդպես է։

Թո՛ւյլ տուր, որ Սուրբ Հոգին առաջնորդի քեզ, և ամեն օր խնդրի՛ր Աստծուն, որ Տերը ցույց տա, թե ում և ինչպես կարող ես քաջալերել։ Դու կհամոզվես, որ հաճախ այս փոքր թվացող խոսքերն ունակ են լինում մարդկանց կյանքեր փոխակերպելու։ 

Ուզում եմ հրավիրել քեզ՝ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, ես մեծ փափագ ունեմ ավելի հաճախակի լսելու Քո ձայնը։ Բացի՛ր իմ ականջները, որ լսեմ Քո գեղեցիկ ձայնը և իմ սիրտն ուղղեմ դեպի Քո հիասքանչ ճանապարհները։ Ես ընտրում եմ Քեզ լսելը և հնազանդության արձագանք ունենալն այն ամենի հանդեպ, ինչ Դու ինձնից կակնկալես։ Խնդրում եմ՝ շնորհիր ինձ զորավոր փափագ, իմաստություն, խոնարհություն և համարձակություն, որոնց կարիքն այնքա՜ն շատ ունեմ՝ քո հավատարիմ աշակերտը լինելու համար։ Աղոթում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

Աղոթում եմ նաև, որ Աստված այսօր շնորհի քեզ այն խոսքերը, որոնց կարիքն ունես մյուսներին քաջալերելու համար։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: