July-13

Գլխավոր | Հրաշքներ | Քրիստոսի աշակերտը լինելու կարևորագույն հատկանիշը

Քրիստոսի աշակերտը լինելու կարևորագույն հատկանիշը

Սիրելի՛ բարեկամ, նախորդ գրառումներից մենք տեսանք, որ «Աշակերտն իր ուսուցչից բարձր չէ, բայց կատարյալ դարձած ամեն ոք իր ուսուցչի պես կլինի» (‭‭Ղուկաս‬ ‭6.40):

Տեր Հիսուսի աշակերտը դառնալը և որպես Նրա աշակերտ հոգևորապես աճելը ժամանակ է պահանջում և, իրականում, այդ ժամանակը մեր երկրային կյանքի ընթացքում երբե՛ք էլ չի ավարտվում: Այն մի ամբողջ կյանք է տևում։ Բայց մի բան խիստ կարևոր է այս ճամփորդության ընթացքում։ Դա Տեր Հիսուսի հետ ժամանակ անցկացնելն է։ 

Կարևոր է, որ մենք հստակ համոզվածություն ունենանք մեր սրտում, որ Տեր Հիսուսը հարություն է առել մահացածների միջից և մեր կողքին է։ Այս համոզմունքը մեզ կմղի վստահելու Նրան, երբ անցնենք դժվարությունների միջով կամ կյանքի ցնցումային ժամանակահատվածներով։

Երբ ավելի ու ավելի շատ ժամանակ անցկացնենք Տեր Հիսուսի հետ, մենք կփոխենք մարդկանց ու նրանց հետ հարաբերությունների մասին մեր նախկին ընկալումները։ Մենք կնմանվենք մեր Տիրոջը։ Նրան նմանվելու այս ընթացքի մեջ մենք ավելի հանդուրժող կդառնանք մեր նկատմամբ մարդկանց սխալ վերաբերմունքի և ավելի ու ավելի անհանդուրժող՝ մեր կյանքում առկա մեղքի ու բնավորության վատ գծերի հանդեպ։

Մեր կյանքի առաջնայնությունը պետք է լինի Աստծու Խոսքն ավելի լավ ընկալելը, որպեսզի Նրա կամքի ճանաչողությունը մեզ մղի այդ կամքին հնազանդվելուն։ 

Այո՛, եթե դու Տեր Հիսուսի աշակերտն ես, ապա Աստծու Խոսքի ավելի լավ ընկալումը և Սուրբ Գրքի ամենօրյա ընթերցանությունը քո կյանքի ամենակարևոր առաջնայնությունները պետք է լինեն։ Քանի որ Աստվածաշնչի ընթերցանության արդյունքում դու՝

  • ընդունում ես Նրա ցուցումները,
  • հասկանում ես Նրա սիրտը,
  • սկսում ես զանազանել Նրա կամքը։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, նման պարագայում դու ի վիճակի կլինես հավատարիմ մնալու այն ամենին, ինչ Աստված է ասում Իր Խոսքում, և կկարողանաս ապրել այն կյանքը, որն Աստված է ակնկալում քեզնից։ 

Աղոթում եմ, որպեսզի Աստված առատապես օրհնի քեզ քո հոգևոր կյանքի նորոգման այսօրվա որոշումների մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: