July-14 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Քո ուժերը չեն նվաղելու

Քո ուժերը չեն նվաղելու

Ընթերցե՛նք «Վերականգնի՛ր ուժերդ» շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը․ «Նա է հոգնածին ուժ տվողը, Նա ավելացնում է կարողություն չունեցողի զորությունը։ Երիտասարդները կհոգնեն ու կնվաղեն, ընտիր պատանիներն ուժասպառ կլինեն, բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի» (‭‭Եսայիա‬ ‭40.29-31‬):

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք ավարտում ենք «Վերականգնի՛ր ուժերդ» շարքը, և հույս ունեմ, որ այն օրհնություն և քաջալերանք էր քեզ համար։ Ինչպիսի՜ հրաշալի օրհնություն է ամենադժվար պահերին Աստծուն ապավինելը։ Նման իրավիճակներում աշխարհի մարդկանց պատում է խուճապը, այցելում են տագնապային մտքերն ու անհուսությունը, իսկ հավատքի մարդիկ իրենց կյանքի ճգնաժամային իրավիճակներում գերբնական օգնություն են ստանում Աստծուց և զորանում են Նրանով, քանի որ ապավինում են Տիրոջը իրենց ողջ էությամբ։

«Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4․6-7):

Դժվարին իրավիճակներում Աստծուն ապավինողները կգնան ու չեն նվաղի, քանի որ չեն մտահոգվում, այլ սովորել են իրենց հոգսերն Աստծուն հանձնելու կերպը։ Աստծուն ապավինողներն իրենց խնդրանքները աղոթքների մեջ հայտնում են Աստծուն։ Սակայն ապավինել Աստծուն չի նշանակում միայն խնդրանքները Նրան հայտնել, այլև վստահ լինել, որ Աստված հոգ է տանում քեզ համար։ Այս հավատքն ու համոզմունքն է, որ Աստծուն ապավինողների սրտերն ու մտքերը լցնում է Աստծու խաղաղությամբ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու սովորես քո կյանքի ծանրագույն իրավիճակներում Աստծուն ապավինելու և հոգսդ Նրան հանձնելու կերպը, ապա երբե՛ք չես նվաղի ու երբե՛ք չես թուլանա հավատքի քո ընթացքի մեջ։ Այդ ժամանակ քո կյանքի զորության աղբյուրը դառնում է անսպառ, քանի որ այն բխում է ամենակարող Աստծուց, Ով այս տիեզերքի Արարիչն է ու Տերը։

«Ձեր ամբողջ հոգսը Նրա վրա՛ գցեք, որովհետև Նա ձեզ համար հոգ է տանում» (Ա Պետրոս 5.7):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: