September6

Գլխավոր | Հրաշքներ | Քո մեղքերի ներումը կարող ես ստանալ այստեղ և հենց հիմա…

Քո մեղքերի ներումը կարող ես ստանալ այստեղ և հենց հիմա…

Սիրելի՛ բարեկամ, այս շաբաթվա ընթացքում հույս ունեմ օգնելու քեզ քո կյանքում տեղ գտած մեղավորության զգացումից վերջնականապես ազատվելու հարցում, որովհետև Աստված, անկասկած, հենց դա է քեզնից ակնկալում: Ինչևէ, այս զգացողությունը շատ համառ է: Ահա թե ինչու այսօր ուզում եմ խոսել քեզ հետ ներման մասին և հորդորել քեզ, որ Աստծու Խոսքի այս անառարկելի ճշմարտությունը դարձնես քո անխախտ համոզմունքը:

Արդյոք համոզվա՞ծ ես, որ քո մեղքերը ներված են․․․ Եթե ոչ, ապա դրանք կարո՛ղ են ներվել այստեղ և հենց հիմա։

Աստվածաշնչում գրված է. «Ես, Ե՛ս եմ Նա, որ ջնջում է քո հանցանքները հանուն Ինձ, և չեմ հիշելու քո մեղքերը» (Եսայիա 43․25)։ 

Ներման այս խոստումը կարող է քո կյանքում իրականանալ այստեղ և  հիմա: Աստված չի ասում, որ գուցե մի օր Նա կջնջի քո մեղքերը, այլ Նա ջնջում է դրանք հենց հիմա: Չափազանց կարևոր է իմանալ, որ մեր մեղքերը ներվում են այս երկրի վրա մեր ապրած ժամանակ: Մենք այս հարցում կարող ենք տարբեր մտքեր ու կասկածներ ունենալ, սակայն Աստծո Խոսքն ասում է, որ դա իրոք հենց այնպես է, ինչպես վստահեցնում է Ինքն` Աստված:

Աստված գիտի, որ մեր հոգիները կարիք ունեն վստահաբար համոզված լինելու, որ ընդունել են ներումը։ Եվ հենց դրա համար մեզ տրվեց մի սքանչելի խոստում, որ եթե հավատանք Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներին և Նրա կատարած գործին, և որ Նա մահացավ մեր մեղքերի համար Գողգոթայի խաչի վրա և հարություն առավ երրորդ օրը, ապա մեր գործած բոլոր մեղքերը կներվեն ու կջնջվեն:

Աստված երբեք նույն մեղքի համար երկու անգամ հատուցում չի պահանջում: Տեր Հիսուսը վաղուց արդեն վճարել է քեզ համար, և այս առումով դու կարող ես ապահով լինել: 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ միասին աղոթել և Տեր Աստծու ներման պարգևը ստանալ հենց հիմա. «Երկնային Հա՛յր, Քո Հոգով առաջնորդիր ինձ և ցույց տուր, թե ինչն է իմ կյանքում Քո կամքին հակառակ: Խնդրում եմ՝ ներիր իմ մեղքերը: Շնորհակալ եմ քեզ Տեր Հիսուսի արյան համար, որ մաքրում ու սրբում է իմ բոլոր հանցանքներն ու մեղքերը: Խնդրում եմ՝ օգնիր ինձ ապրելու իմ կյանքը Քո կամքի համեմատ և Քեզնից գոհանալով: Ես իմ ամբողջ սրտով ուզում եմ Քեզ հետ ճիշտ ու մտերիմ հարաբերություն ունենալ: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»։

Կարող ես ուրախանալ, որ քո մեղքերը ներված են և քեզ ստրկացնող կապանքները` կոտրված։ Առաջարկում եմ լսել մի երգ մեր եկեղեցու ձայնասկավառակից, որը հենց ես եմ կատարում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: