2021-03-11

Գլխավոր | Հրաշքներ | Քո կյանքի համար Աստծո խոստումները ճանապարհին են

Քո կյանքի համար Աստծո խոստումները ճանապարհին են

«Աստծո խոստումները չեն ուշանում… Դրանք պարզապես ճանապարհին են»։

Աստված խոստացել է, և դու դեռ չե՞ս տեսել դրանց իրականցումը քո կյանքում: Արդյոք սա նշանակում է, որ Նա չի՞ պահել Իր խոստումը:

Աստվածաշունչն այն լույսն է, որը լուսավորում մեր ուղին և ուղղորդում է մեր բոլոր քայլերը։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի կամ կխոսի և չի՞ կատարի» (‭‭Թվոց‬ ‭23․19)։

Եվ դեռ ավելին, Աստված պատրա՛ստ է իրականացնելու Իր Խոսքը: Նա պատրաստակա՛մ է անելու այն, ինչը խոստացել է․ «Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև Ես պիտի հսկեմ Իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն» (Երեմիա 1․12)։

Աստված երբեք չի թողնում մեզ ձեռնունայն և անորոշության մեջ: Նա կիրագործի այն ամենն, ինչ ասել է: Դու կարող ես դրանում համոզված լինել, որովհետև Նրա Խոսքը անսասան է և անսխալական։ Այլ կերպ ասած, Աստծո Խոսքը երբե՛ք չի հնանում ու չի փոփոխվում։

Աստծո սիրելի ու թանկագին զավա՛կ, դու կարող ես վստահաբար հույսդ դնել Նրա խոստման վրա: Աստված կատարելու է այն, ինչը խոստացել է: Երբ Նա մի բան է ասում, ապա դա անպայման կատարում է (Թվոց 23.19):

Մնա´ ուժեղ և թո´ւյլ մի տուր, որ քեզ այցելի հուսալքությունը: Կանգ մի´ առ: Պահպանի´ր հոգու հանդարտություն, եղի՛ր վստահ և հավատա՛, որ Աստծո խոստումը քո կյանքի համար արդեն իսկ իրագործման ճանապարհին է:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: