«Աստծո խոստումները չեն ուշանում… Դրանք պարզապես ճանապարհին են»։
Աստված խոստացել է, և դու դեռ չե՞ս տեսել դրանց իրականցումը քո կյանքում: Արդյոք սա նշանակում է, որ Նա չի՞ պահել Իր խոստումը:
Աստվածաշունչն այն լույսն է, որը լուսավորում մեր ուղին և ուղղորդում է մեր բոլոր քայլերը։ Եվ Աստվածաշունչն ասում է, որ Աստված «մարդ չէ, որ սուտ խոսի, Ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Մի՞թե կասի և չի անի կամ կխոսի և չի՞ կատարի» (Թվոց 23․19)։
Եվ դեռ ավելին, Աստված պատրա՛ստ է իրականացնելու Իր Խոսքը: Նա պատրաստակա՛մ է անելու այն, ինչը խոստացել է․ «Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև Ես պիտի հսկեմ Իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն» (Երեմիա 1․12)։
Աստված երբեք չի թողնում մեզ ձեռնունայն և անորոշության մեջ: Նա կիրագործի այն ամենն, ինչ ասել է: Դու կարող ես դրանում համոզված լինել, որովհետև Նրա Խոսքը անսասան է և անսխալական։ Այլ կերպ ասած, Աստծո Խոսքը երբե՛ք չի հնանում ու չի փոփոխվում։
Աստծո սիրելի ու թանկագին զավա՛կ, դու կարող ես վստահաբար հույսդ դնել Նրա խոստման վրա: Աստված կատարելու է այն, ինչը խոստացել է: Երբ Նա մի բան է ասում, ապա դա անպայման կատարում է (Թվոց 23.19):
Մնա´ ուժեղ և թո´ւյլ մի տուր, որ քեզ այցելի հուսալքությունը: Կանգ մի´ առ: Պահպանի´ր հոգու հանդարտություն, եղի՛ր վստահ և հավատա՛, որ Աստծո խոստումը քո կյանքի համար արդեն իսկ իրագործման ճանապարհին է:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը