March-28

Գլխավոր | Հրաշքներ | Քո կյանքի համար Աստծու խոստումները ճանապարհին են

Քո կյանքի համար Աստծու խոստումները ճանապարհին են

Աստծո խոստումները չեն ուշանում… Դրանք պարզապես ճանապարհին են։

Սիրելի՛ բարեկամ, եթե Աստված ինչ-որ բան խոստացել է Իր Խոսքի մեջ, դու քննել ես ու տեսել, որ բավարարում ես այդ խոստման պայմաններին, բայց դեռ չես տեսել դրանց իրականացումը քո կյանքում, ի՞նչ կարող է դա նշանակել։ Արդյոք հնարավո՞ր է, որ Աստված չպահի Իր խոստումը:

Աստվածաշունչն այն լույսն է, որը լուսավորում մեր ուղին և ուղղորդում է մեր բոլոր քայլերը։ Եվ ճշմարտության անսխալական Աղբյուր Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված «մարդ չէ, որ սուտ խոսի․․․» (‭‭Թվոց‬ ‭23․19

Եվ դեռ ավելին՝ Աստված պատրա՛ստ է իրականացնելու Իր Խոսքը: Նա պատրաստակա՛մ է անելու այն, ինչ խոստացել է․ «Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև Ես պիտի հսկեմ Իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն» (Երեմիա 1․12

Աստված երբեք չի թողնում մեզ ձեռնունայն և անորոշության մեջ: Նա կիրագործի այն ամենը, ինչ ասել է: Դու կարող ես դրանում համոզված լինել, որովհետև Նրա Խոսքն անսասան է և անսխալական։ Այլ կերպ ասած՝ Աստծո Խոսքը երբե՛ք չի հնանում ու չի փոփոխվում։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարող ես վստահաբար հույսդ դնել Նրա խոստման վրա: Աստված կատարելու է այն, ինչը խոստացել է: Երբ Նա մի բան է ասում, ապա դա անպայման կատարում է: Անգամ եթե քո կարծիքով Նրա խոստման իրականացումն ուշանում է, ապա այդ ուշացման մեջ էլ իմաստ ու դաս կա։ Աստված սիրում է քեզ և լավագույնն է պատրաստել քեզ համար։ Իսկ լավագույնին հաստատ արժե՛ սպասել ու վստահել Տեր Աստծու ժամանակացույցին։

Մնա՛ ուժեղ և թո՛ւյլ մի տուր, որ քեզ այցելի հուսալքությունը: Կանգ մի՛ առ: Պահպանի՛ր հոգուդ հանդարտությունը։ Եղի՛ր վստահ և հավատա՛, որ Աստծո խոստումը քո կյանքի համար արդեն իսկ իրագործման ճանապարհին է։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: