May-30

Գլխավոր | Հրաշքներ | «Փոքր քայլերը» շատ կարևոր են

«Փոքր քայլերը» շատ կարևոր են

Սիրելի՛ բարեկամ, Աստծուն ծառայելը Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած մարդկանցից շատերի փափագն է։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ նախընտրում են սպասել, մինչև որոշակի հոգևոր հասակ ու հասունություն ունենան կամ ներքուստ  պատրաստ զգան իրենց Աստծուն ծառայելու համար: Մյուսներն էլ չգիտեն, թե ինչպես սկսել Աստծուն ծառայելը, և իրենց հեռու են պահում ծառայելուց՝ վախենալով, որ կարող են ինչ-որ բան սխալ անել: Ոմանք էլ երկմտում են ու տատանվում՝ չիմանալով, թե արդյոք իսկապես կանչվա՞ծ են ծառայելու, թե՞ ոչ։

Արդյոք դո՞ւ էլ նմանատիպ մտքեր ես ունենում Աստծուն ծառայելու վերաբերյալ։ Եթե այո, ապա Տեր Հիսուսը քեզ այսօր կոչ է անում կանգնելու ծառայության ճանապարհի վրա և հրավիրում է քեզ սկսել «փոքր բաների» մեջ հավատարմություն ցուցաբերելուց:

 «Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ» (Ղուկաս 16.10):

Տեսնում ես, «քիչ բաները» կամ քեզ համար մանրուք թվացող գործերը շատ կարևոր են Տեր Աստծո համար: Իրականում, դրանք իմաստալի են ոչ միայն քո, այլև Տեր Աստծո համար։  Ե՛կ ավելի մոտից նայենք, թե որն է այդ իմաստը.

Քեզ համար․ այս «փոքր բաները» բազմապատկելով և դրանք միասին համադրելով՝ դու կստանաս հիանալի արդյունքներ։

  • Դու կբարձրացնես վստահությունդ։
  • Դու ավելի մեծ կարեկցանք կզարգացնես ուրիշների հանդեպ:
  • Դու կհղկես քո բնավորությունը՝ շփվելով ուրիշների հետ։
  • Դու կկատարելագործես քո պարգևներն ու տաղանդները:

Աստծո համար. Նա փորձում է ծառայելու փափագ ունեցող քո սիրտը, նախքան քեզ ավելի մեծ առաքելություններ վստահելը:

  • Սկզբում Նա փորձում է քո հավատարմությունը:
  • Նա նաև քննում է քո նվիրվածությունը, հաստատակամությունը և գործի հանդեպ հոգածությունդ:
  • Նա գիտի, թե որտեղից ես սկսել, երբ պատրաստ կլինես ավելի մեծ գործերի համար։
  • Նա չափում է քո մտադրությունները, քո շարժառիթները։
  • Նա կշռում է քո սրտի զգացմունքները:

Իրականում, գործողությունները, որոնք դու ձեռնարկում ես, վերաբերմունքն ու հավատարմությունը, որոնք ի ցույց ես դնում, հանդիսանում են քո ապագայի հիմքը։  Այն, ինչ դու անում ես հենց այսօր, կարող է քեզ թվալ փոքր բան՝ անկարևոր կամ աննշան։ Բայց իմացիր, որ Տեր Հիսուսը ցանկանում է վստահել քեզ ավելի մեծ պատասխանատվություն: (Տե՛սՂուկաս 19․17 խոսքը)

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարող ես հե՛նց այսօր սկսել Տեր Հիսուսին ծառայելը։ Եվ դա կարող ես անել փոքր բաներով, որոնց համար անհրաժեշտ չէ հատուկ որակավորում կամ հոգևոր հասակ։ Հիսուսը կանչում է քեզ ծառայելու Իրեն: Մոտեցի՛ր քո հոգևոր առաջնորդին և ասա՛ նրան, որ ուզում ես ծառայել Աստծուն ցանկացած գործի մեջ, անգամ աննշան ու չերևացող, այնպիսի գործերով, որոնք, գուցե, մյուսները չեն կամենում անել։ 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով… «Հա՛յր, շնորհակալ եմ, որ ինձ մղում ես, որ  սկսեմ Քեզ ծառայելը: Ես ուզում եմ պատասխանել Քո կանչին և սկսել ծառայության իմ ընթացքը, որպեսզի աշխարհը հավատա Քո սիրուն: Շնորհակալ եմ, որ հիշեցրիր ինձ, որ ամեն ինչ ունի սկիզբ, և Դու, իմ Տե՛ր, կպարգևատրես ինձ անգամ փոքր բաների համար և հավատարմության պարագայում կվստահես ինձ ավելի մեծ գործեր: Ես հավատում եմ Քեզ։ Ես սիրում եմ Քեզ և ես վստահում եմ Քեզ։ Աղոթում եմ իմ Տեր և Փրկիչ Հիսուսի Քրիստոսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Սկսի՛ր գործել։ Տերը քեզ հետ է:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: