2021-03-06

Գլխավոր | Հրաշքներ | Փոքր սերմը կարող է մեծ ծառի վերածվել

Փոքր սերմը կարող է մեծ ծառի վերածվել

Այսօր մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Զորություն, որը կարող է փոխել աշխարհը» անվանումը։ 

Դու երբևէ աղոթե՞լ ես Աստծուն ու խնդրել ինչ-որ մեծ բան, իսկ հետո որոշակի ժամանակ որևէ էական պատասխան չես ստացել աղոթքիդ։

Աստված հաճախ մեծ բաների համար մեր աղոթքներին պատասխանում է մեզ փոքր սերմեր պարգևելով: Այլ կերպ ասած, մեր խնդրած մեծ ծառի փոխարեն, Նա մեզ տալիս է այդ ծառի սեմը: Սա մեզ թույլ է տալիս, որպեսզի  որպես անհատներ աճենք այդ սերմի հետ միասին:

Ուզում եմ ասել, որ երբե՛ք չարհամարհես փոքր նախաձեռնությունները: Այս դարի մեծագույն գյուտերից շատերը ստեղծվել են եզակի մարդկանց կողմից իրենց ավտոտնակներում աշխատելիս:

Սիրելի , քաջալերում եմ քեզ հաստատակամ մնալու և Աստծո պարգևած փոքրիկ սերմը համբերատար ջրելու ու խնամելու հարցում:

Եթե դու հավատարիմ լինես քո ստացած փոքր բանի մեջ, ապա կտեսնես, որ այն աճում է և մեծանում: Աճի այս շրջանը քեզ ամուր արմատներ կպարգևի: Եվ երբ քո կյանք կայցելեն հաջողությունն ու հաղթանակները, այդ ժամանակ բավականաչափ ուժեղ կլինես, որպեսզի ճիշտ դիմակայես դրանց բերած գայթակղություններին:

Ինչպես Աստվածաշունչն է ասում Հակոբոս 1․4 խոսքում․

«․․․համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք»։

Դա հեշտ բան չէ, սակայն հենց այսպես է մեր Աստված կազմավորում յուրաքանչյուր իրական հավատացյալի:

Եթե դու քեզ այսօր մոռացված և Աստծո ուշադրությունից դուրս մնացած ես քեզ զգում, ապա մի´ անհանգստացիր, այլ շարունակի´ր քո ընթացքը: Աղոթի´ր, մնա´ հավատարիմ փոքր բաներում և կտեսնե՛ս Աստծո խոստացած մեծամեծ բաները, որոնք Նա կուղարկի քո կյանք:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։


Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: