November 11

Գլխավոր | Հրաշքներ | Փորձի՛ր զարմացնել ինքդ քեզ

Փորձի՛ր զարմացնել ինքդ քեզ

Սիրելի բարկա՛մ, առաջիկա յոթ օրերին հրավիրում եմ քեզ միասին ուղևորվելու մի ճամփորդության, որը մեզ կառաջնորդի դեպի Աստծուն երկրպագելու օրհնությունները։ 

Չգիտեմ, արդյոք երբևէ զգացե՞լ ես Աստծո ներկայության վեհությունը։ Ես չեմ խոսում երաժշտության կամ փառաբանության առաջնորդի կամ քարոզչի հուզիչ ու զգացմունքային  խոսքերի ազդեցության ներքո քո վերապրած պատկերացումների մասին։ Ո՛չ։ Դու անձամբ երբևէ զգացե՞լ ես, որ Աստված ներկա է։ Նրա ներկայության մեջ մտնելով՝ երբևէ զգացե՞լ ես, թե ինչպես ես Նրա անսահման մեծության, աննկարագրելի զորության և անհատակ սիրո գիտակցումից պարզապես հալվում ու հանձնվում Նրան։ Աստծո հանդեպ մեր սրտի հենց այսպիսի հիացմունքի ու մեծարանքի վերաբերմունքն է իրական երկրպագությունը։ 

Սակայն փառաբանությունը միայն սրտի ներքին վիճակ չէ։ Այն կարող է լինել նաև տեսանելի ու լսելի։ Իրական փառաբանությունը պետք է բխի մեր սրտի վիճակից և կարող է դրսևորվել Աստծո հանդեպ մեր սիրո արտահայտման տեսանելի կողմերի մեջ։ Ես անձամբ սիրում եմ երգել Աստծուն ուղղված երկրպագության երգեր կամ աղոթել Նրան մեծարող ու գովաբանող աղոթքներ։ 

Պետք է նշենք նաև, որ երբեմն մենք չենք կարողանում անկաշկանդ փառաբանել Աստծուն տարբեր պատճառներով․ 

  • Վախենում ենք մեզ նայող մարդկանց հայացքներից,
  • Չգիտենք, թե ինչպես մոտենալ Աստծուն,
  • Ամաչում ենք մեր դիրքից կամ ոչ երաժշտական ձայնից,
  • Եվ այլն։

Փառաբանության մեջ մարդը պետք է ունենա անկեղծություն և չամաչի իրականությունն Աստծո առջև ճշմարիտ կերպով ներկայացնելուց։ Աստծո առջև ազատ, անկեղծ ու իրական ներկայանալը միշտ չէ, որ դյուրին է, համար ու բնական։ Բայց երբ սիրում ես Աստծուն, հնարավոր է դառնում բոլոր վախերն ու անհարմարության զգացումը հաղթահարելը։ 

Աստծո Խոսքը կրկին ու կրկին մեզ մղում է մեր Տեր Աստծուն փառաբանելուն։ Այս մասին է խոսում հատկապես Սաղմոսների գիրքը։ Սաղմոս 149.1 խոսքում կարդում ենք. «Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ Նրա օրհնաբանությունը սուրբերի ժողովում»։ 

Աստվածաշնչում մի հերոս կա, ով փառաբանության մարմնավորումն է՝ Դավիթ Թագավորը։ Այս մասին գրված է Բ Թագավորաց 6.12-21 հատվածում. 

Դավիթն ուրախությամբ պարում էր Ուխտի Տապանակի շուրջ։ Նա իր ողջ սրտով էր պարում և իր ներսի ողջ եռանդով։ Նա երկրպագում էր Աստծուն ազատորեն կերպով՝ առանց հոգս անելու, թե «ինչ կմտածեն մյուսները»։ 

Մեր երկրպագությունն ու փառաբանությունը պետք է հնարավորինս ազատ լինեն և հնարավորինս հաճախակի։ Ես կասեի նույնիսկ ամեն օր։ Փառաբանությունն Աստծո հանդեպ ունեցած մեր շատ սիրո դրսևորումն է։ 

Այսօր ես հորդորում եմ, որ զարմացնես ինքդ քեզ։ Առանձնացի՛ր, փառաբանի՛ր Աստծուն և պարուրվի՛ր Նրա սիրով։ Արտահայտի՛ր քո սերն Աստծո հանդեպ նոր կերպով, այնպես, ինչպես մինչ այս չես փառաբանել կամ համարձակվել փառաբանել։ Երգի՛ր Նրա համար, բարձրացրո՛ւ ձեռքերդ դեպի Նա, նույնիսկ կարող ես պարել հոգևոր երաժշտության ներքո։ Ինչպիսի արտաքին դրսևորում էլ ունենա փառաբանությունդ, գովաբանի՛ր Տեր Աստծուն։ Նա արժանի է քո փառաբանությանը։ Եվ եթե այս ամենի մեջ լինես անկեղծ ու փառաբանությունդ լինի Աստծո հանդեպ քո սիրով լեցուն սրտից բխած, ապա Նրա ներկայությունը իրապես կզարմացնի քեզ․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: