December-6

Գլխավոր | Հրաշքներ | Տո՛ւր և առատորեն կտրվի՛ քեզ

Տո՛ւր և առատորեն կտրվի՛ քեզ

Սիրելի՛ բարեկամ, մենք շարունակում ենք առատաձեռնությանն ու նվիրաբերություններին նվիրված ուղերձների մեր շարքը։ Այսօր ուզում եմ քեզ քաջալերել Տեր Հիսուսի այս խոսքերով․ «Տվե՛ք, և կտրվի ձեզ. ձեր գոգը կլցվի լա՛վ չափով՝ լեփ-լեցուն, առատ, որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի» (Ղուկաս 6.38):

Աստծո Արքայության տրամաբանության մեջ տալը ստանալու հոմանիշն է, այլ ոչ թե կորցնելու: Գուցե մտածես, որ եթե այդպես է, ապա տալը չի կարող բարի ու անձնուրաց քայլ համարվել, այլ ավելի շուտ եսասիրական դրսևորում է, քանի որ, «մարդը տալիս է, որպեսզի ստանա»: Անշուշտ, եթե մենք տալիս ենք ստանալու շարժառիթով, ապա Աստված չի կարող լիարժեք օրհնել նման նվիրաբերությունը: Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ Նա մեր գոգը լցնում է այն չափով, որով մենք ենք չափում։ Այսինքն, եթե մենք չենք տալիս ճիշտ շարժառիթով, հնարավոր է, որ ոչինչ էլ չստանանք։ 

Աստված օրհնում է ոչ թե մեր տվածը, այլ մեր սիրտը, որ հակված է առատաձեռնության, լցված է դիմացինին օգնելու փափագով և Աստծո գործի հանդեպ անմնացորդ նվիրմամբ։ Երբ մենք որևէ բան ենք ներդնում, տալիս կամ նվիրաբերում, ապա մեր տվածը մեզ հետ է վերադառնում մեզ համար անտրամաբանական առատ կերպով կամ ճի՛շտ և ճի՛շտ համաձայն Աստծու Արքայության տրամաբանության: 

Նա մեզ տալու համար տարբեր միջոցներ ու եղանակներ է ապահովել։ Դրանցից են…

  • Դժվարություններով անցնող մարդկանց ժամանակ տրամադրելն ու նրանց լսելը,
  • Խանութի դրամարկղի աշխատակցին ժպտալը,
  • Բարեգործության և օգնությունների համար հատկացված գումարը,
  • Ֆինանսական աջակցությունը Քրիստոսի գործի մեջ ներգրավված անձանց կամ կառույցներին,
  • Քո տաղանդով եկեղեցուն կամ քո համայնքի մեջ ծառայելը,
  • Քո հյուրասիրությունը, որի շնորհիվ բացում ես տանդ դռները աշակերտական խմբի հանդիպումների կամ մի որոշ մարդկանց համար հացկերույթ կազմակերպելու համար,
  • Եվ այլն…

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր աղոթում եմ քեզ համար և խնդրում Տեր Աստծուն, որպեսզի Նա հայտնի քեզ այն հատուկ կերպն ու եղանակը, որով Նա է ուզում, որ դու ներդրվես, նվիրաբերես ու տաս, որպեսզի այն չափով, որով կչափես, չափվի նաև քեզ։ Այս վերջին միտքը կարող է թե՛ օրհնություն լինել քեզ համար և թե՛ պատիժ։ Ամեն բան կախված է քո շարժառիթից: Սակայն ես հավատում եմ, որ եթե ուշադիր լինես Սուրբ Հոգու հուշումներին, Նա քեզ կօգնի և կուղղորդի դեպի ճիշտ շարժառիթներն ու հոժարակամ և առատաձեռն նվիրատվությունները։ Հավատում եմ նաև, որ Աստված կօրհնի քեզ անակնկալ կերպով, առատորեն, հավիտենական արժեք ունեցող օրհնություններով․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: