March-31

Գլխավոր | Հրաշքներ | Տիեզերքից ավելի խորն ու անսահման

Տիեզերքից ավելի խորն ու անսահման

Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Աստծու սիրո խորհրդանիշը» անվանումը։ Առաջիկա յոթ ուղերձները նվիրված են լինելու Տեր Աստծու սիրո թեմային և, հատկապես, քո հանդեպ Աստծու սիրո դրսևորման կերպերին ու Տեր Աստծու սիրո գործերին։

Սիրելի՛ բարեկամ, Աստծու սիրո մասին կարելի է ավերջ խոսել, սակայն մենք դժվար թե հասկանանք այդ անըմբռնելի սիրո ողջ խորությունն ու անսահմանությունը։ Աստծու սերը տիեզերքից ավելի խորն է ու անծայրածիր։ Թեև այն հնարավոր չէ մինչև վերջ ըմբռնել ու հասկանալ, դա չի նշանակում, որ մենք չենք կարող վերապրել Աստծու այդ անսահման սերը։ Քրիստոսի սերը հնարավո՛ր է ճանաչել։ 

«․․․ճանաչեք Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեք» (Եփեսացիս 3․19):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Քրիստոսի սերը գերազանցում է ամեն գիտություն։ Ինչպե՞ս կարող ենք մենք ըմբռնել Աստծու մեծությունը, և այդ մեծության մեջ Տեր Հիսուսի խոնարհությունը։

«Թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր, որ Աստծու բնությունն ունենալով՝ Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ Ինքն Իրեն ունայնացրեց և ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով՝ Ինքն Իրեն խոնարհեցրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ՝ խաչի մահ» (Փիլիպպեցիս 2․5-8):

Աստծու սիրո խորհրդանիշը խաչն է։ Աստծու սիրո խորությունը Քրիստոսի զոհն է՝ Նրա մեծությունն ու խոնարհությունը, Նրա հնազանդությունը և խաչի մահի հնազանդությունը։ Հե՛նց այս սերն է տիեզերքից ավելի խորն ու անսահման։ Հե՛նց այս սիրով է Աստված սիրում ինձ և քեզ։ 

Հույս ունեմ, որ առաջիկա ուղերձները կօգնեն մեզ Քրիստոսի սերը ավելի խորը ճանաչելու հարցում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: