March-20

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսի հետ ժամանակ անցկացնելը կփոխակերպի քո կյանքը

Տեր Հիսուսի հետ ժամանակ անցկացնելը կփոխակերպի քո կյանքը

Սիրելի՛ բարեկամ, երբ ժամանակ ես անցկացնում Տեր Աստծու Խոսքի ու ներկայության մեջ, դրանով թույլ ես տալիս, որպեսզի Աստծու Սուրբ Հոգին կերտի քո մեջ Տեր Հիսուսի նմանությունը:

Շատերս գիտենք, թե ինչպես է պատրաստվում տորթը։ Համոզված եմ, որ գոնե մեկ անգամ տեսել ենք, թե ինչպես է ինչ-որ մեկը դա անում։ Ամեն բան սկսվում է խմորը պատրաստելուց, հետո այն դնում ես ջեռոցի կամ վառարանի մեջ: Բայց, մինչ այդ, դու պետք է խմորը տեղավորես համապատասխան տարայի կամ կաղապարի մեջ:

Խմորը չունի իր հատուկ ձևը: Այն չունի տորթի չափերը, ծորացող է ու չենթարկվող: Խմորն ընդունում է այն կաղապարի ձևը, որի մեջ դնում ես այն: Եթե կաղապարը կլոր է, տորթը կլոր է ստացվում: Եթե կաղապարը քառակուսի է, տորթը նույնպես քառակուսի կստացվի: Խմորը ստանում է այն կաղապարի նմանությունը, որի մեջ դրվում է։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, նույնը ճշմարիտ է նաև իմ և քո կյանքի պարագայում։ Երբ մենք ժամանակ ենք անցկացնում Տեր Աստծու Խոսքի ու ներկայության մեջ, դրանով թույլ ենք տալիս Նրա Սուրբ Հոգուն գործելու և մեր մեջ կերտելու Տեր Հիսուսի բնույթն ու նմանությունը (տե՛ս Հովհաննես 14․26 խոսքը): Աստծու Խոսքն ու ներկայությունը դառնում է խոհարարի օգտագործած կաղապարը, որը կազմավորում ու փոխակերպում է մեզ:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, մարդը նման է խմորի։ Ահա թե ինչու է այդքա՜ն կարևոր, որպեսզի մեզ ձևավորող միջավայրը, որտեղ ժամանակ ենք անցկացնում, լինի մեր Երկնային Հոր ներկայությունը: Աստված չի պատրաստվում քանդել մեր մեջ այն ամենը, ինչը մեր էության մասն է կազմում: Աստված մեզ կազմավորում է՝ հարգելով մեր յուրահատուկ անհատականությունը:

Եվ ճիշտ ջեռոցի մեջ թխվող տորթի նման՝ դու աճում, ամրանում ու հասունանում ես մինչև ոսկեգույն երանգ ստանալը։ Տեր Աստծու ներկայությունը կգործի որպես քո կյանքի հոգևոր հասունացման արագացուցիչ: Դու կընթանաս հաղթանակից հաղթանակ և փառքից՝ փառքի մեջ, ինչպես գրված է Աստվածաշնչում (տե՛ս Բ Կորնթացիս 3․18 խոսքը): 

Եղի՛ր օրհնված, փնտրի՛ր Աստծու ներկայությունը և քաջալերվի՛ր քո այսօրվա ընթացքի մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: