Երբ ժամանակ ես անցկացնում Աստծո ներկայության մեջ, դրանով թույլ ես տալիս, որպեսզի Աստծո Սուրբ Հոգին կերտի քո մեջ Տեր Հիսուսի նմանությունը:
Մեզանից շատերը թխել ենք տորթ կամ գոնե տեսել են, թե ինչպես է ինչ-որ մեկը դա անում։ Ամեն բան սկսվում է խմորը պատրաստելուց, հետո այն դնում ես ջեռոցի կամ վառարանի մեջ: Բայց մինչ այդ դու պետք է խմորը տեղավորես համապատասխան տարայի կամ կաղապարի մեջ:
Խմորը չունի իր հատուկ ձևը: Այն չունի տորթի չափերը, ծորացող է ու չենթարկվող: Խմորը ընդունում է այն կաղապարի ձևը, որի մեջ դնում ես այն:Եթե կաղապարը կլոր է, տորթը կլոր է ստավում: Եթե կաղապարը քառակուսի է, տորթը նույնպես քառակուսի կստացվի: Խմորը ստանում է այն կաղապարի նմանությունը, որի մեջ դրվում է։
Սիրելի բարեկա՛մ, որ կարդում ես այս տողերը, նույնը ճշմարիտ է նաև իմ ու քո կյանքի համար։ Երբ մենք ժամանակ ենք անցկացնում Աստծո ներկայության մեջ, ապա թույլ ենք տալիս Նրա Հոգուն գործելու և մեր մեջ կերտելու Տեր Հիսուսի բնույթն ու նմանությունը (տե՛ս Հովհաննես 14․26): Աստծո ներկայությունը դառնում է խոհարարի օգտագործած կաղապարը, որը կազմավորում ու փոխակերպում է մեզ:
Այսպիսով, ինչպես տեսնում ենք, մարդը նման է խմորի։ Ահա թե ինչու է այդքա՜ն կարևոր, որպեսզի մեզ ձևավորող միջավայրը, որտեղ ժամանակ ենք անցկացնում, լինի մեր Երկնային Հոր ներկայությունը: Աստված չի պատրաստվում քանդել մեր մեջ այն ամենը, ինչը մեր էության մասն է կազմում: Աստված մեզ կազմավորում է՝ հարգելով մեր յուրահատուկ անհատականությունը:
Եվ ճիշտ նման ջեռոցի մեջ թխվող տորթին, դու աճում ու հասունանում ես մինչև ոսկեգույն երանգ ստանալը։ Տեր Աստծո ներկայությունը կգործի որպես քո կյանքի հոգևոր հասունացման արագացուցիչ: Դու կընթանաս հաղթանակից հաղթանակ և փառքից՝ փառքի մեջ, ինչպես գրված է Աստվածաշնչում (տե՛ս Բ Կորնթացիներ 3․18):
Եղի՛ր օրհնված և քաջալերվի՛ր քո այսօրվա ընթացքի մեջ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Արման Մանուկյան
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը