August-8

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսը քո կողքին է, և Նա զորացնում է քեզ

Տեր Հիսուսը քո կողքին է, և Նա զորացնում է քեզ

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը քո հոգու ընկերն է: Նա միշտ ներկա է և երբեք քեզնից հեռու չէ։ Նա գիտի քո կյանքի խնդիրները և ամբողջովին հասկանում է քեզ։ Քո կյանքի դժվար պահերին Տեր Հիսուսն իրեն դրսևորում է որպես քո լավագույն բարեկամ։

  • Նա չի լքում նավը, երբ փոթորիկ է մոլեգնում, քանի որ Նա հավատարիմ է (տե՛ս Բ Թեսաղոնիկեցիս 3.3 խոսքը)։
  • Չի դատապարտում, քանի որ սիրում է քեզ (տե՛ս Հռոմեացիներ 8.1 խոսքը)։
  • Կանգնում է քո կողքին և պաշտպանում քո կյանքը (տե՛ս Սաղմոս 54.4 խոսքը)։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե քո հոգին վշտացած է կամ եթե հուսահատության խորքերում ես, ընտրի՛ր Տեր Հիսուսի հետ մտերմություն անելը։ Նա կդառնա քո կյանքի լավագույն բարեկամը։ Նա հավատարիմ է, համբերատար և սիրող։ Դարձի՛ր Նրա հավատարիմ ու նվիրյալ աշակերտը։ Քննի՛ր քեզ՝ արդյոք քո ապրած կյանքն ու արժեհամակարգը խոսո՞ւմ են Քրիստոսի աշակերտը լինելու մասին։ Եվ եթե գտնես բաներ, որ հաստատ գիտես, որ Աստծո կամքին դեմ են և տրտմեցնում են Աստծո Սուրբ Հոգուն, ապա խոստովանի՛ր մեղքերդ ու  ապաշխարի՛ր։  

Նման մոտեցում ունենալով Տեր Հիսուսի և Նրա Խոսքի հանդեպ՝ դու կարող ես համոզված լինել, որ երբե՛ք մենակ չես լինի քո փորձությունների ու կյանքի դժվար իրավիճակների մեջ։ Ահա, թե ինչպիսի խոստում է տվել Տերն Իր աշակերտներին․ «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.20):

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալություն Քո հավատարմության, Քո բարեկամության և միշտ ինձ հետ լինելու Քո խոստման համար: Ես գիտեմ և լիովին վստահ եմ, որ երբե՛ք չես լքի ինձ, իմ հավատարիմ և սրտակից բարեկա՛մ: Խնդրում եմ նաև, որպեսզի ինձ իմաստություն տաս, որ չգայթակղվեմ այս աշխարհի գայթակղություններով և չթուլանամ իմ հավատքի բարի պատերազմի մեջ, այլ միշտ լինեմ Քո հավատարիմ ու նվիրյալ աշակերտը։ Աղոթում և խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: