August-4

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսը սիրում է քեզ․․․

Տեր Հիսուսը սիրում է քեզ․․․

Սիրելի՛ բարեկամ, այսօր ես քաջալերում եմ քեզ կարդալ Գոհարի, Ռուզանի և Կարինեի վկայությունները: Շնորհակալություն բոլորիդ այս վկայությունների համար, որոնք, անկասկած, կխրախուսեն «Քո Հրաշքն՝ ամեն օր»-ի մյուս ընթերցողներին: Ձեր վկայությունները մեծ քաջալերանք են ինձ համար և մեր ողջ թիմի համար։

«Այսօրվա ուղերձը ինձ համար էր և իմ մասին։ Անչափ շնորհակալ եմ այս հրաշալի մխիթարող խոսքերի համար։ Երբեմն թվում է, թե ելք այլևս չկա։ Սակայն ես գիտեմ, որ միակ ելքը Տեր Հիսուսի մեջ է։ Նրա հետ ես այս անգամ էլ կանցնեմ իմ կյանքի փորձության միջով։ Ես ասես հնոցի մեջ եմ փորձվում։ Եվ թող Աստծո կամքը լինի և ես ավելի մաքրված դուրս գամ իմ կյանքի այս փորձությունից»:
Գոհար

«Մոտ մեկ ժամ առաջ լացով աղաչում էի Տիրոջը, որ խոսի ինձ հետ։ Եվ Նա խոսեց Ձեր ուղերձի միջոցով։ Ալելուիա՜։ Փա՜ռք Քեզ, իմ Տեր Հիսո՛ւս։ Շնորհակալ եմ։ Փա՜ռք Քեզ։ Շնորհակալ եմ այս ուղերձների համար։ Աստված օրհնի Ձեզ։ Թող սա վկայություն լինի մարդկանց, որ Տերը լսում է մեր աղոթքները և պատասխանում։ Վկայեք իմ այս գրածը մարդկանց։ Աստված Սեր է»։ 

Ռուզան

«Շնորհակալություն այս ուղերձների համար։ Այս խոսքերն ինձ էին ուղղված։ Շնորհակալություն Աստծո Սուրբ Հոգու համար, որ հայտնի խոսում է մեզ հետ Իր ծառաների միջոցով։ Շնորհակալ եմ, որ Աստված Ձեզ հնազանդեցնում է Իր կամքին։ Ձեր աղոթքները ես ապրում եմ։ Առանց Ձեզ խնդրելու ես զգում եմ, որ իմ խնդրանքների համար եք աղոթում։ Շնորհակալություն, որ Դուք կաք։ Ամե՛ն»։
Կարինե

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, վերջում ուզում եմ քեզ հետ կիսվել Տեր Հիսուսի անունից մի գեղեցիկ ուղերձով, որի հեղինակը Մայր Թերեզան է: Այս ուղերձը կհիշեցնի քեզ, թե որքան խորն է Աստված քեզ սիրում:

«Ահա Ես կանգնած եմ դռան մոտ և թակում եմ…»։

Դա ճիշտ է. Ես կանգնած եմ քո սրտի դռան մոտ՝ օր ու գիշեր։ Նույնիսկ երբ դու չես լսում, նույնիսկ երբ կասկածում ես, որ դա Ես կարող էի լինել, Ես կողքիդ եմ: Ես սպասում եմ անգամ քո ամենափոքր  պատասխանի նշանին, նույնիսկ ամենափոքր  հրավերին, որը շշուկով է ասվել, որը թույլ կտա Ինձ ներս մտնել:

Եվ ուզում եմ, որ իմանաս, որ ամեն անգամ, երբ հրավիրում ես Ինձ, Ես միշտ գալիս եմ առանց թերանալու: Ես գալիս եմ լուռ և անտեսանելի, բայց անսահման զորությամբ և սիրով: Ես գալիս եմ Իմ ողորմությամբ, քեզ ներելու և բժշկելու Իմ մեծ ցանկությամբ, և քո հանդեպ քո ըմբռնումից վեր սիրով՝ մի սեր, որը նույնքան մեծ է, որքան այն սերը, որը ես ստացել եմ Հորից («Ինչպես իմ Հայրն ինձ սիրեց. Ես ձեզ սիրեցի…» (Հովհ. 15.10)։

Ես գալիս եմ՝ փափագելով մխիթարել քեզ և ուժ տալ, բարձրացնել քեզ և վիրակապել քո բոլոր վերքերը: Ես բերում եմ քեզ Իմ լույսը, որպեսզի փարատեմ քո խավարն ու բոլոր կասկածները: Ես գալիս եմ Իմ զորությամբ, որպեսզի կարողանամ կրել քեզ և քո բոլոր բեռները. Գալիս եմ Իմ շնորհքով հպվելու քո սրտին և փոխելու քո կյանքը։ Եվ Ես խաղաղություն եմ տալիս քո հոգուն։

Ես քեզ ճանաչում եմ: Ես քո մասին ամեն ինչ գիտեմ։ Քո գլխի մազերի հաշիվն էլ գիտեմ։ Քո կյանքում ոչ մի բան անկարևոր չէ Ինձ համար: Ես հետևել եմ քեզ տարիների ընթացքում և միշտ սիրել եմ քեզ, նույնիսկ քո թափառումների ու դեգերումների ժամանակ: Ես գիտեմ քո բոլոր խնդիրները: Ես գիտեմ քո կարիքները և քո մտահոգությունները: Եվ այո՛, Ես գիտեմ նաև քո բոլոր մեղքերը: Բայց ես կրկին ասում եմ, որ ես սիրում եմ քեզ ոչ թե այն բանի համար, ինչ դու արել կամ չես արել։ Ես քեզ սիրում եմ, որովհետև դու թանկ ես Ինձ համար և Իմ Հոր համար։ Դու ստեղծված ես մեր պատկերով և մեր նմանությամբ: Սա մի պարգև և արժանիք է, որի մասին դու հաճախ էիր մոռանում, մի գեղեցկություն, որը արատավորել ես մեղքի պատճառով: Բայց ես սիրում եմ քեզ և ուզում եմ ազատել քեզ մեղքի բոլոր կապանքներից»:

«Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից ամենամեծը սերն է»: (Ա Կորնթացիս 13.13)

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: