January-6

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսո՛ւսն է ամենահիասքանչ ու գերբնական նվերը 🎁

Տեր Հիսո՛ւսն է ամենահիասքանչ ու գերբնական նվերը 🎁

Սիրելի՛ բարեկամ, այսօր մեր սքանչելի Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն է։ ՔՐԻՍՏՈՍ ԾՆՎԵՑ ԵՎ ՀԱՅՏՆՎԵՑ։ ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ։

Մինչ այսօր տոնական մթնոլորտն արդեն շաբաթներ շարունակ լցնում է փողոցներն ու տները վառ լուսավորված զարդարանքներով, տոնական սեղաններով, հյուրասիրությամբ, շողշողացող եղևնիներով և գեղեցիկ ցուցադրված խանութների ցուցափեղկերով: 

Երևի արդեն նկատել ես, որ ժամանակը շատ արագ է անցնում։ Եվ խոսքը միայն մեր կյանքի ժամանակի մասին չէ։ Արդեն 2023 տարի է, ինչ մարդկությունը երկնային Հորից նվեր է ստացել՝ Որդուն՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Հայրը Նրան որպես հիասքանչ ու գերբնական նվեր շնորհեց մարդկությանը, որպեսզի յուրաքանչյուր մարդ կարողանա ո՛չ միայն սուրբծննդյան տոներին, այլև տարվա ամեն օրը ապրել ուրախությամբ ու խաղաղությամբ լեցուն զարմանահրաշ կյանքով։

Այսօր ուզում եմ իմ այս ուղերձով արթնացնել քո մեջ զարմանքի հիացմունքը Տեր Հիսուսի անձի հանդեպ:

Աշխարհի Փրկիչը թողեց Իր երկնային փառքը և իջավ երկիր։ Նա Երկնքից չիջավ հաղթական և փառահեղ երթի միջոցով՝ շրջապատված հրեշտակների ամպով և ուղեկցված երկնային ռազմիկների բանակով: Ո՛չ: Նա եկավ խաղաղ, հանգիստ և բացարձակ խոնարհությամբ։ Բեթղեհեմում մարդահամարի ժամանակ գիշերելու տեղ չկար, և Տեր Հիսուսը ծնվեց ախոռում։ Այդ փառահեղ իրադարձության ողջ խոնարհությունը կարող են պատկերացնել միայն այն մարդիկ, որոնք կյանքում գոնե մեկ անգամ եղել են ախոռում, որտեղ ընտանի կենդանիներ են պահում։

«Այսօր Դավթի քաղաքում ձեզ համար Փրկիչ ծնվեց, որ է Օծյալ Տերը։ Սա ձեզ համար նշան կլինի . մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված» (Ղուկաս 2․11-12 

Տեր Հիսուսն Իր երկրային կյանքի առաջին օրից մեզ խոնարհություն է սովորեցնում։

Պատկերացրու, թե ինչպես էր Նա մանուկ տարիքում սովորում ուտել կաթից ավելի կոշտ կերակուրներ, բացահայտում՝ ինչպես քայլել, ինչպես էր ծակել առաջին ատամը և այլն: Պետք է խոստովանեմ, որ ինձ համար դժվար է ընկալել, թե ինչպես է կյանքի Հեղինակը սովորում ապրել մարդկային կերպարանքի ու միջավայրի մեջ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ուզում եմ միասին հիշենք այն անհավանական խոնարհությունը, որը դրսևորեց Տեր Հիսուսը, երբ եկավ մեզ փրկելու՝ ինձ, քեզ և ողջ աշխարհին:

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով. «Տե՛ր, շնորհակալ եմ, որ պատրաստ ես եղել իջնելու Քո փառահեղ երկնային գահից և մարդկային կերպարանքով, մարդկանց ծառա դարձած վճարելու մեր բոլորի մեղքերի համար Գողգոթայի խաչի վրա։ Դու այդքա՜ն խոնարհեցիր քեզ, որպեսզի կարողանաս մոտենալ ինձ և հայտնել Հոր անսահման մեծ սերն ու փրկարար շնորհքը: Ես ուզում եմ իմ ապրած կյանքով քեզ տալ ողջ փառքն ու մեծարանքը, որին Դու արժանի ես: Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։

Քրիստոսի անձի ու քավչարար գործի վրա կենտրոնացած հրաշալի տոնական օր եմ քեզ մաղթում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: