August-10 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Աստծո օգնությունը չի ուշանա…

Տեր Աստծո օգնությունը չի ուշանա…

Մենք շարունակում ենք ուղերձների մեր նոր շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը» անվանումը։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» ‭‭(Եսայիա‬ ‭41․10‬‬‬

Սիրելի՛ բարեկամ, աստվածաշնչյան իմ ամենասիրելի հատվածներից մեկը Սաղմոս 121-ում է գրված. 

«Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը»(‭‭Սաղմոս‬ ‭121․1-2‬)։

Ինչո՞ւ մենք պետք է բարձրացնենք մեր աչքերը դեպի սարերը։ 

Երբ տոնակատարությունների համար հրեաները Երուսաղեմ էին գնում, նրանք պետք է սաղմոսներ երգեին ու փառաբանեին Աստծուն։ Մինչ նրանք զառիվերով Աստծո տաճար էին բարձրանում, աստիճանաբար մեծանում էին նրանց ակնկալիքները։ Նրանք գիտեին, որ ինչ-որ յուրահատուկ բան է տեղի ունենալու իրենց և իրենց Աստծո միջև։ Գիտեին, որ իրենց մեղքերը ներվելու էին։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո պարագայում նույնպես այդպես է։ Զարգացրո՛ւ քո ակնկալիքները։ Աստված պատրա՛ստ է ներելու քեզ, օգնելու և օրհնելու։ 

Ինձ և քեզ համար այսպիսի խոստում կա Աստվածաշնչում. «Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» ‭‭(Եսայիա‬ ‭54․10‬‬

Այո՛, Աստված կատարելու է այն ամենը, ինչ խոստացել է քեզ, եթե միայն նվիրվես Նրան քո ամբողջ սրտով։

Քո կյանքում դու կարող ես բազմաթիվ լեռների բախվել։ Եվ մինչ քայլ առ քայլ բարձրանում ես, որպեսզի հաղթահարես դրանք, միշտ հիշի՛ր, թե որքա՜ն բարի է Աստված գտնվել քո հանդեպ և համոզվա՛ծ եղիր, որ Նա միշտ բարի է լինելու։ Քո օգնությունը մեր բարի Աստծուց է։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: