July-6

Գլխավոր | Հրաշքներ | Տեսիլքը կիրականանա և չի՛ ուշանա

Տեսիլքը կիրականանա և չի՛ ուշանա

Սիրելի՛ բարեկամ, երբեմն մեր հավատքի ճանապարհին անհրաժեշտություն է առաջանում (և այդպես լինելու է նաև հետագայում), որպեսզի մենք համբերություն դրսևորենք։ Ինչևիցե, մի բան հաստատ է՝ մեր համբերությունը հաճախ Աստծո ծրագրի մասն է կազմում։ 

Ե՛կ այս մասին կարդանք Աստվածաշնչի այս խոսքը. «Որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է(…), եթե նույնիսկ հապաղի. սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա» (Ամբակում ‭2.3‬): ‭‬‬

Աստված մեզ նախօրոք է զգուշացնում, որ ժամանակ է հարկավոր նախքան Տեր Աստծու՝ մեր կյանքերի համար նախատեսված ծրագրի իրականացումը։

Մովսեսի կյանքը ասվածի վառ օրինակն է։ Ահա թե ինչ ենք կարդում Եբրայեցիս թղթում. «…նա համբերեց, իբրև թե տեսնում էր Անտեսանելիին» (‭‭Եբրայեցիս‬ ‭11․27):

Համբերելը նշանակում է, որ նա ջանք էր անում, չէր հանձնվում և շարունակում էր առաջ գնալ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու նույնպես նմանատիպ սպասման մեջ ես, ապա շարունակի՛ր ջանք անել և երբե՛ք չթուլացնես քո ջանքերը։ Աչքերդ հառի՛ր Անտեսանելի Աստծուն և առաջ ընթացի՛ր՝ ասես տեսնում ես Նրան՝ զգալով Նրա քաջալերանքն ու առաջնորդությունը։  

Արդյոք քո տեսիլքի իրականացումը նույնպե՞ս ուշանում է։ Արդյոք արդեն բավականին երկար ժամանա՞կ է, ինչ սպասում ես Տեր Աստծու խոստման իրականացմանը։ Շարունակի՛ր պահել հայացքդ Տեր Հիսուսի վրա։ Միայն հավատքի աչքերով Անտեսանելիին՝ Տեր Հիսուսին տեսնելն է, որ կարող է քեզ ուժ տալ համբերելու համար… շարունակաբար հայացքդ Նրանից չհեռացնելը, նույնիսկ երբ քո շրջապատում ամեն բան տակնուվրա է լինում և կասկածներ առաջացնում Տեր Աստծու հանդեպ և քո կյանքում Նրա փրկարար միջամտության հարցում։

Այսօր ընդունի՛ր այս քաջալերանքները՝ 

      • Տեր Հիսուսը գործում է անտեսանելի իրականության մեջ։

      • Տեսիլքի իրականացումն ընթացքի մեջ է։

      • Այն կիրականա՛ և չի՛ ուշանա։

Աղոթում եմ, որպեսզի Աստված առատապես օրհնի քեզ այսօր։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: